22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ոստիկանական համակարգում ձերբակալություններ են սպասվում

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակում սպասվում են նոր ձերբակալություններ։ Թերթի աղբյուրները հայտնում են, որ դրանք վերաբերելու են ոստիկանության համակարգի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, և ցանկը միայն երկու անձով չի սահմանափակվելու։ Հիշեցնենք, որ երեկ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ՀՀ ԱԺ-ում հայտարարեց «Մարտի 1»-ի գործով նոր ձերբակալությունների մասին։ Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, […]

Գլխավոր դատախազի փոփոխության հարց

«Հրապարակ»-ը գրում է. Խորհրդարանում առաջիկա նիստի ժամանակ ուժային բլոկի ղեկավարները տարեկան հաշվետվություն են ներկայացնելու։ ՔՊ-ում մարտական են տրամադրված՝ նրանց զեկույցների հետ կապված, եւ որոշել են դիտարժան թատրոն բեմադրել՝ փորձելով երկրում տիրող իրավական «բեսպրեդելի», նախկինների «անպատժելիության» եւ մյուս այլ հանցանքների ողջ պատասխանատվությունը դնել այդ կառույցների ղեկավարների ուսերին։ Չնայած շատ լավ գիտեն, որ այդ բոլոր կառույցները հլու-հնազանդ […]

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ահաբեկչական գործունեությանն աջակցելու հոդվածով, տեղեկանում ենք ռուսական ԶԼՄ-ներից։ Նշվում է, որ ահաբեկչական գործունեությանն աջակցելը ՌԴ քրեական օրենսգրքով նախատեսում է պատիժ՝ մինչև ցմահ ազատազրկում։ Մամուլի տվյալներով՝ մեսենջերի ադմինիստրացիան չի կատարել Ռոսկոմնադզորի պահանջները, չի հեռացրել մանկական պոռնոգրաֆիայի հետ կապված 1369 ալիք, չատ և բոտ։ Բացի այդ, Telegram-ն անտեսել […]

Ծեծկռտուք Գյումրիում՝ «Տիկ-Տոկում» «գեղացի լակոտ» անվանելու համար

Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվում է գյումրեցի հարևանների միջև փետրվարի 5-ին սկսված և փետրվարի 9-ին շարունակված ծեծկռտուքը, որի ժամանակ հասցվել են մարմնական վնասվածքներ, շտապբուժօգնություն կանչել։ Փետրվարի 9-ին՝ գիշերը ժամը 02․55-ի սահմաններում հանրապետական շտապօգնության Շիրակի մարզային կայանի բուժաշխատակիցները օգնություն են ցուցաբերել 46-ամյա մի տղամարդու, ում մոտ ախտորոշվել է «կրծքավանդակի վնասվածք, ձախ ծնկան հոդի դրսային […]

Ալեեե հոպ …

Ֆեյսբուքյան հարթակը քննարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ-ում հանցագործությունների վիճակագրության վերաբերյալ արձագանքը՝ մի քանի օրվա տարբերությամբ: Դրանցից մեկում Փաշինյանը նշում է, թե հանցագործությունները նվազել են, մյուսում՝ հայտնվում է, որ նրա հրահանգով ոստիկանությունում պաշտոնանկություններ կան՝ կապված վերջին շրջանում հանցագործությունների աճի հետ: Ալեեե հոպ… Հ.գ. «Ես տենց բան եմ ասե՞լ. չեմ հիշում…»,-նկատում են օգտատերերը:

Փոփոխություններ. ՆԳ նախարարը խորհրդակցություն է հրավիրել

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախարարը բավականին խիստ է եղել և հայտնել է, որ չի հանդուրժելու այն պաշտոնյաներին, ովքեր թերացել են ու կշարունակեն թերանալ աշխատանքում, և բավականին խիստ զրույց է ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի հետ։ Հրատապ խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ ՆԳՆ տեղակալ, ոստիկանության […]

Վարչախումբը Ռուբինյանի շուրթերով ասում է հետևյալը՝ վախեցած ենք, շանս չունենք

Վարչախումբը Ռուբինյանի շուրթերով ասում է հետևյալը․ մենք վախեցած ենք, մենք շանս չունենք, մեզ այլևս չեն ընտրի։ Ուստի, եթե պետք լինի՝ կգնանք ժողովրդի կամքին դեմ։ Ռուբինյանը կարծում է, թե պետք է կանխել ընդդիմադիր քաղաքական ուժերի իշխանության գալը։ Ասում է՝ նրանց գալը իշխանության «վատ երևույթ» կլինի, և դա պետք է կանխել։ Պարտադիր չէ, որ վատը հանցագործություն լինի։ […]

Փաշինյանի հրահանգով պաշտոնանկ են արվել ոստիկանապետի երեք տեղակալները

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ քիչ առաջ աշխատանքից ազատվել են ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Վարդան Վարդանյանը, Պարեկային ծառայության պետ, ոստիկանապետի տեղակալ Արթուր Խուդինյանը, և ՀՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Կարեն Հակոբյանը: ՆԳՆ Ոստիկանության ղեկավար կազմի պաշտոնանկությունները պայմանավորված են Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած աղմկահարույց սպանություններով: Նման հրահանգ է տվել անձամբ Նիկոլ Փաշինյանը: Լիա Սարգսյան  

Վահագն Խաչատուրյանն՝ ընդդեմ Փաշինյանի

Փաստ գրում է. Բարձրաշխարհիկ հուղարկավորություններին և պաշտոնական ճաշերին ներկա գտնվելու, ԱԺ ընդունած օրենքները ստորագրելու և վարչապետի նշանակումները «վավերացնելու» միջակայքում երեկ իր մասին հիշեցրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Նա, պատկերացրեք, խոսել է առաջիկա ընտրությունների մասին: Ի մասնավորի, Վահագն Խաչատուրյանն ասել է, թե բոլորը պետք է ընդունեն, որ օրենքը չի կարելի խախտել: «Օրենքը խախտողը պատժվելու է»,հայտարարել […]

Պարտադիր զինծառայությունից կազատվեն այն քաղաքացիները, որոնք ավարտել են աշխարհի 50 լավագույն համալսարանները

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումների ընթացքում նախագծում որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս մասին փետրվարի 24-ին Խորհրդարանի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ և վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի