24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Նախագահը զոհվել է /Տեսանյութ/

Այսօր առավոտյան հայտնի է դարձել Դամասկոսը թուրքամետ ուժերին հանձնելու մասին։ Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադի իշխանությունը տապալվել է։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Սիրիայի Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հայտարարել է տարածաշրջանի և ամբողջ աշխարհի երկրների հետ ռազմավարական գործընկերության ցանկության մասին։ «Կոալիցիան ակնկալում է ռազմավարական գործընկերություն տարածաշրջանի և աշխարհի երկրների հետ՝ Սիրիան իր բոլոր քաղաքացիների համար վերակառուցելու […]

Շվեդիայում  նոր օրենքով սեռափոխություն կարող են անել արդեն 16 տարեկանում /Տեսանյութ/

Շվեդիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որով   նվազեցնում է  սեռափոխության համար պարտադիր տարիքը: Այսպիսով, մարդիկ կարող են փոխել իրենց սեռը  ոչ թե միայն 18 տարեկանից, այլ արդեն՝  16-ից: Օրենքն ընդունվել է Շվեդիայի խորհրդարանում 234 կողմ, 94 դեմ ձայներով։ Թեև Շվեդիան առաջին երկիրն էր, որը օրինականացրեց գենդերային սեռափոխությունը, նոր օրենքը բուռն քննարկումների տեղիք է տվել: Մանրամասները՝ կից […]

Դաժան մարտեր են ընթանում /Տեսանյութ/

Francepress-ի փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարական ուժերը այսօր հակահարձակում են սկսել ահաբեկչական խմբավորումների դեմ առանցքային Համա քաղաքի մերձակայքում՝ մի շարք ապշեցուցիչ կորուստներից հետո։ Գործակալությունն ընդգծում է, որ Համան ռազմավարական առումով Սիրիայի կենտրոնում է, և բանակի համար դա չափազանց կարևոր է Դամասկոսի մայրաքաղաքն ու ուժային կենտրոնը պաշտպանելու համար։ Համայի շուրջ մարտերը սկսվել են ահաբեկիչների կայծակնային հարձակումից հետո, որոնք […]

Ձերբակալել են ընդդիմադիր կուսակցության առաջնորդին /Տեսանյութ/

«Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդներից Նիկա Գվարամիան վարչական կալանքի է ենթարկվել: Նշվում է, որ մի քանի ժամ առաջ ոստիկանությունը մտել է կազմակերպություններից մեկի և մի քանի ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներ։ Իրավապահները խուզարկություն են անցկացրել «Դրոա» կուսակցության գրասենյակում։ Նիկա Գվարամիայի և ոստիկանների միջև գրասենյակի տարածքում վիճաբանություն է ծագել, որից հետո Գվարամիային իրավապահները ձերբակալել են։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Նախագահը ներում է շնորհել որդուն /Տեսանյութ/

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ներում է շնորհել իր որդուն՝ Հանթերին, ով այս ամիս պետք է դատապարտվեր հանցագործության համար՝ կապված  ատրճանակի և հարկային մեղադրանքների համար։ Բայդենն ավելի վաղ ասել էր, որ ներում չի շնորհելու իր որդուն և չի փոխի նրա պատիժը: Բայց կիրակի երեկոյան նա ասաց, որ թեև հավատում է արդարադատության համակարգին, «քաղաքականությունը վարակել է […]

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում. ջրցաններ են հանել /Տեսանյութ/

Interpressnews-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց իրավապահները ջրցան մեքենաներ են կիրառել ցույցի մասնակիցների դեմ: Ոստիկանության այս գործողությունը ցուցարարները ողջունել են բացականչություններով. Նրանք վանկարկում են «Վրաստան, Վրաստան»։ Միաժամանակ ցուցարարները պիրոտեխնիկա են օգտագործում։ Ցուցարարները բողոքում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշման դեմ,  ըստ որի Վրաստանը դադարեցնում է ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները մինչև 2028 թվականը։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

107 ցուցարարներին բերման են ենթարկել /Տեսանյութ/

«Новости-Грузия»-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիում բերման են ենթարկել 107 մարդու՝ ոստիկանության պահանջներին անհնազանդություն  ցուցաբերելու և եւ մանր խուլիգանություն կատարելու համար: Վրաստանի ՆԳՆ հայտարարության համաձայն՝ գիշերվա ընթացքում ակցիայի մասնակիցները ոստիկաններին բանավոր եւ ֆիզիկական դիմադրություն են ցուցաբերել, նրանց ուղղությամբ տարբեր առարկաներ, քարեր, ապակե շշեր նետել, պիրոտեխնիկա օգտագործել։ Տուժել է ՆԳՆ 10 աշխատակից։ «Չնայած բազմաթիվ դիմումներին՝ հավաքվածները վնասել են Թբիլիսիի […]

Սկսել են կառուցել պաշտպանական թունել /Տեսանյութ/

Իրանի իշխանությունները սկսում են «պաշտպանական թունելի» կառուցում: Իշխանությունների փոխանցմամբ՝ թունելն ուղիղ ստորգետնյա մուտք կապահովի դեպի կենտրոնական հիվանդանոց։ Դա Իրանում առաջին պաշտպանական թունելն է լինելու և կառուցվում է Իսրայելի վրա Իրանի կողմից սպասվող հարձակման ֆոնին: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Ով կփոխարինի Արգիշտի Քյարամյանին

«Ժողովուրդ»-ը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը վերջնական որոշում է կայացրել եւ քննչական կոմիտեի նախագահ կնշանակվի ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը։ Իսկ ինչ ճանապարհ է անցել եւ ինչ ունեցվածք ունի Արթուր Պողոսյանը. նա իրավական ոլորտում է վաղուց՝ սկսած 2006 թվականից։ Առաջին պաշտոնը եղել է ՀՀ ոստիկանության քննչական […]

ՔՊ-ում ունեցած «լավ ախպերների» շնորհիվ գործը կարճվել է

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է նորաստեղծ գվարդիայի ղեկավար դառնալ, շուրջ 4 տարի` 2015-2019 թթ., պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը: Ըստ օրենքի, բնակավայրից 30 եւ ավելի կիլոմետր հեռու ծառայող ոստիկաններին պետությունն ամսական 65 հազար դրամ է տրամադրում: Բաբայանն ապրում է Գառնիում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի