12 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Իսրայելը կրկին ռմբակոծել է  Գազայի թաղամասը և վերածել այն  ավերակների /Տեսանյութ/

Գազայի Շուջայեա թաղամասի բնակելի շենքերի վրա Իսրայելի կողմից իրականացված բազմաթիվ ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 35 պաղեստինցի, վիրավորվել է ևս 55 մարդ, մինչդեռ 80 մարդ անհետ կորած է փլատակների տակ։

Շուջայեայի հարձակման ականատեսները պնդում են, որ իսրայելական ռմբակոծությունը «կոտորած էր բառի ողջ իմաստով»:

Վիրավորներով ծանրաբեռնված հիվանդանոցը կոչ է անում արյան նվիրատվություններ կատարել տասնյակ անհուսալի վիճակում գտնվողներին բուժելու համար։

Իսրայելական ուժերը խոշոր հարձակում են իրականացրել Բալատա փախստականների ճամբարի և մոտակա Նաբլուսի վրա՝ օկուպացված Արևմտյան ափին։

Կառավարության մամուլի ծառայությունը թարմացրել է Գազայի զոհերի թիվը՝ հասցնելով ավելի քան 61.700-ի, պնդելով, որ փլատակների տակ անհետ կորած հազարավոր մարդիկ ենթադրաբար մահացած են, իսկ վիրավորների թիվը հասնում է  115.729-ի։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Համասի գլխավորած հարձակումների ժամանակ Իսրայելում զոհվել է առնվազն 1,139 մարդ, իսկ ավելի քան 200-ը գերի են վերցվել։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ