23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչ են նախագահները 2 ժամից ավել զրուցել իրար հետ /Տեսանյութ/

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների զրույցը բավականին երկար էր՝ տևեց 2 ժամ 5 րոպե, ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։

Ըստ նրա՝ Պուտինը շնորհավորել է Թրամփին 11-րդ թոռան ծննդյան կապակցությամբ՝ նորածնին և ԱՄՆ առաջնորդի դստերն առողջություն մաղթելով։

Նա հավելել է, որ զրույցը եղել է անկեղծ և կառուցողական, և տեղի է ունեցել փոխադարձ հարգանքի ոգով։

«Առաջնորդները քննարկել են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների վիճակը և արտահայտվել դրանց հետագա կարգավորման օգտին։

Նախագահները քննարկել են գերիների փոխանակման հարցեր, և Կրեմլը հայտնել է, որ քննարկվում են քաղաքացիների փոխանակման ծրագրեր՝ «9-ը՝ 9-ի դիմաց» սկզբունքով։

«Թրամփը Ռուսաստանին համարում է Միացյալ Նահանգների ամենակարևոր գործընկերներից մեկը», -ասել է Ուշակովը։

Նա հավելել է, որ Պուտինը և Թրամփը համաձայնել են շարունակել երկխոսությունը բոլոր հարցերի, դրանց թվում՝ Ուկրաինայի շուրջ։

«Ղեկավարները չեն բացառում անձնական հանդիպման անցկացումը, վայրը և ամսաթվերը դեռևս որոշված ​​չեն»։

«Զրույցի ընթացքում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի վերաբերյալ հնարավոր համաձայնագրի հասնելու ժամկետների մասին խոսք չի եղել», – եզրափակել է Ուշակովը։

Իր հերթին ԱՄՆ նախագահը հայտարարել է.

«Ռուսաստանը և Ուկրաինան հրադադարի և, ավելի կարևորը՝ պատերազմի ԱՎԱՐՏԻ վերաբերյալ շուրջ անհապաղ բանակցություններ կսկսեն։

Պայմանները կհամաձայնեցվեն երկու կողմերի միջև, քանի որ նրանք գիտեն բանակցությունների մանրամասները, որոնք ոչ ոք չի իմանա։ Զրույցի տոնն ու ոգին հիանալի էին։

Ռուսաստանը ցանկանում է լայնածավալ առևտուր անել Միացյալ Նահանգների հետ, երբ այս աղետալի «կոտորածն» ավարտվի։

Ես համաձայն եմ։ Ռուսաստանն ունի հսկայական հնարավորություններ ստեղծելու հսկայական թվով աշխատատեղեր և հարստություն։

Նրա ներուժն ԱՆՍԱՀՄԱՆ է»:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ