15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. Ժողովուրդ

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը եւս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, դատապարտել է դատական համակարգում ճնշումները եւ թափանցիկության պակասը։ 2024 թվականի ապրիլի 22-ին հրապարակված զեկույցում մասնավորապես ասվում է. «Արդարադատության նախարարության կողմից գործերը կարգապահական վարույթ են ընդունվել ԲԴԽ ներկայացնելու վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում:

Նմանատիպ թափանցիկության պակաս եւ հասարակական վերահսկողություն չկար դատավորների ինքնակառավարման մարմնի՝ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի որոշումների նկատմամբ: Իրավապաշտպանները զեկուցել են, որ արդարադատության նախարարության եւ ՍԴ-ի միջեւ համագործակցությունը՝ կարգապահական վարույթների վերաբերյալ, ավելի է խաթարում դատական իշխանության անկախությունը գործադիր իշխանությունից:

Հունվարի 30-ին ԲԴԽ-ն դատավոր Մնացական Մարտիրոսյանին, որին անկախ փորձագետները հրապարակայնորեն մեղադրում էին քաղաքական դրդապատճառներով վճիռներ կայացնելու մեջ, առաջին ատյանի քրեական դատարանի նախագահ նշանակվեց (60 դատավորի նկատմամբ հսկողություն իրականացնող):

Հունիսի 2-ին Եվրոպական դատավորների ասոցիացիան «զգալի անհանգստություն» հայտնեց SJC-ի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի չարաշահման առնչությամբ՝ որպես միջոց՝ կանխելու նրանց հրապարակայնորեն արտահայտել իրենց տեսակետները դատական համակարգի գործունեության վերաբերյալ: Ասոցիացիան նաեւ մտահոգությամբ նշեց, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու արդարադատության նախարարի իրավասությունը «վտանգ է ներկայացնում դատական պաշտոն զբաղեցնողների անկախության համար»:

Հիշեցնենք, որ Freedom House-ը իր՝ 2024 թվականի զեկույցում անդրադարձել էր այն նրան, որ «անկախ դատական համակարգ» հարցով մեր երկիրը ստացել է ընդամենը 1 բալ` 4 հնարավորից: Նույն վիճակը «քրեական եւ քաղաքացիական գործերով օրինական գործընթացի ապահովում» ցուցանիշով է՝ 1 բալ 4-ից:

Այս պատկերը երկու հեղինակավոր կազմակերպությունների կողմից պատահական չէ, քանի որ դեռ ամիսներ առաջ ArmLur.am-ը գրել էր, որ դատական համակարգը լքում են դատավորներ, որոնց հեռացման պատճառը խոր արմատներ ունի։ Մասնավորապես՝ մեկ ամսվա ընթացքում 4 դատավոր լքեց համակարգը, պատճառը «ջրի երես» դուրս եկած գրագրությունն էր, որտեղ դատավորները ներքին քննարկումներ են ունեցել, հայհոյանքներ են հնչեցրել իշխանության հասցեին։

Այս իրավիճակն է դատական համակարգում, որը, աստիճանապար, անցնելով բոլոր սահմանները՝ դառնում է ընտրովի արդարադատություն իշխանության կողմից:

 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում :

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ