24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԻՆՈՎԱՑԻԱ

Ոստիկանության ավտոպարկը համալրվել է Lamborghini-ով. /Տեսանյութ/

Դուբայի ոստիկանությունը վերջերս ստացել է Lamborghini Urus Performante մակնիշի ավտոմեքենա: Lamborghini-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նրա արժեքը սկսում է 237.848 դոլարից: Սա Lamborghini-ի Դուբայի ներկայացուցչության և տեղական ոստիկանության վերջին համագործակցությունն է, որի ավտոպարկում նախկինում ներառված էին Aventador սուպերքարը, ինչպես նաև Ferrari-ի, Bentley-ի և McLaren-ի այլ էկզոտիկներ: Performante-ն Lamborghini-ի Urus ամենագնացի ամենաէքստրեմալ տարբերակն է, որը հայտնի է […]

Շարժիչը՝ ջրածնային, պահեստամասերը՝ տերևից. նոր մեքենայի կոնցեպտը. /Տեսանյութ/

Ford-ը վաղուց է ուսումնասիրում արտադրության մեջ կենսանյութերի օգտագործման հեռանկարները: Համապատասխան ծրագիրը կազմակերպվել է 2001 թվականին, և դրա առաջին արդյունքները ներկայացվել են երկու տարի անց՝ Model U կոնցեպտի վրա: Ինովացիոն առաջխաղացում է նախատեսվում. այսուհետև Ford-ի ավտոպահեստամասերը պատրաստվելու են տերեւներից. Ընկերությունը մշակել է բնական հումքից կենսակոմպոզիտների արտադրության գործընթաց, որոնք հավաքվում են իսպանական Անդալուսիայի ձիթապտղի այգիներից։ Մասերը պարունակում […]

Ռոբոտները նվաճում են շուկան. /Տեսանյութ/

Իլոն Մասկը իր ռոբոտներին օգնում է նոր բարձունքներ նվաճել. Tesla ընկերության արտադրության Optimus մարդանման ռոբոտը սովորել է շապիկ ծալել: Ռոբոտի համար դրանք բավականին բարդ այս գործողությունները իրականում մանրակրկիտ մտածված և նախապես ծրագրված գործողություններ են Հատկանշական է, որ դրանք ցույց են տալիս ոչ թե ռոբոտի արհեստական բանականությունը, այլ հոդերի և վերջույթների ֆունկցիոնալությունը. շ ըստ մասնագետների՝ ձեռքերը […]

Տեխնոլոգիական մատանին այժմ կչափի սրտի զարկերը և ակտիվությունը. /Տեսանյութ/

Helio Ring անունով մատանին տեխնոլոգիական նոր նվաճում է, որը կօգնի հաշվել սրտի զարկերը, հետևել ֆիզիկական ակտիվությանը, քնին, մարզումներին, ինչպես նաև հագեցած է էլեկտրոդերմալ ակտիվության սենսորով և կարող է որոշել սթրեսի մակարդակը: Huami ընկերությունը, որը հայտնի է Xiaomi-ի համար իր խելացի Band ապարանջանների մշակմամբ, ներկայացրել է բոլորովին նոր արտադրանք իր Amazfit ապրանքանիշի ներքո: Սա խելացի մատանի […]

Հնդկաստանի զինված ուժերը նոր ինքնաձիգ ունեն. /Տեսանյութ/

Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների կազմակերպությունը (DRDO) ներկայացրել է իր նոր Ugram («կատաղի», «մոլի») ինքնաձիգը, որը ստեղծվել է ռեկորդային ժամկետում՝ ընդամենը 100 օրում։ indiatoday-ի փոխանցմամբ՝ զենքը ստեղծել են DRDO-ի մեջ մտնող Սպառազինությունների գիտահետազոտական կենտրոնը եւ Dvipa Armor India ընկերությունը։ 7,62 միլիմետր տրամաչափով ինքնաձիգը ստեղծվել է զինված ուժերի, ռազմականացված կազմավորումների եւ ոստիկանության օպերատիվ պահանջմունքների հաշվառմամբ։ Ugram-ն ունի մինչեւ […]

Ռոբոտային էկզոկմախքը կօգնի Պարկինսոնի հիվանդներին քայլել. /Տեսանյութ/

Անշարժացումը Պարկինսոնի հիվանդության ընդհանուր և թուլացնող ախտանիշ է, որի դեպքում դեղամիջոցները, վիրաբուժությունը և վարքային թերապիան քիչ ազդեցություն ունեն: Nature Medicine –ի փոխանցմամբ՝ հետազոտողները փորձարկել են էկզոկմախքը Պարկինսոնի հիվանդությամբ տառապող 73-ամյա մի տղամարդու վրա, ով անշարժացում էր ապրում՝ չնայած նախկինում վիրահատությանը և դեղամիջոցներով բուժմանը: Առանց որևէ հատուկ ուսուցման, էկզոկմախքը հիվանդին թույլ էր տալիս քայլել: Մանրամասները՝ կից […]

«Կախարդական հայելին» կախտորոշի հիվանդությունները. /Տեսանյութ/

Կանադական NuraLogix բժշկատեխնիկական ընկերությունը բացառիկ հաջողություն է գրանցել, երբ ներկայացրել է Anura MagicMirror անունն ստացած «կախարդական հայելին»: cnet-ի փոխանցմամբ գաղտնիքը կայանում է նրանում, որ վերջինս սկանավորում է մարդու դեմքը, ինչպես նաև մաշկի տակ գտնվող որոշ արյունատար անոթներ և ստացված տվյալների հիման վրա որոշում տասնյակ հիվանդությունների ախտանշաններ: Մեքենայական ուսուցման ալգորիթմներն օգտագործում են տվյալներ՝ վերլուծելու առողջական ավելի […]

Թոշակառու ինժեները հոգնել էր ջրհեղեղներից և յուրօրինակ լուծում տվեց. /Տեսանյութ/

Նիկ Լապթոնը, ով ապրում է Սևերն գետի մոտ, BBC-ին ասել է, որ 2016 թվականից ի վեր իր տունը տասնմեկ անգամ ջրի տակ է անցել: Անընդհատ կրկնվող հեղեղներից փրկվելու համար 110 մ երկարությամբ պատ է կառուցել իր տան շուրջ: Դրանով վեսթերշիրցի տղամարդը կարողացել է չոր պահել իր տունը, չնայած ապրում է ջրհեղեղների բարձր ռիսկայնություն ունեցող գոտում: […]

Անօդաչու սարքերը նոր բարձունքներ են նվաճում. ստեղծել են անօդաչու սուզանավ. /Տեսանյութ/

Orca անունով սուզանավը մշակվել է Boeing-ի կողմից ԱՄՆ ռազմածովային նավատորմի համար։ Այն առաջին հսկա հեռահար ռոբոտային սուզանավն է և նրա երկարությունը 26 մ է, կրողունակությունը՝ մոտ 9 տոննա: Техкульт-ի փոխանցմամբ սա նավատորմի կողմից պատվիրված չորս նախատիպերից առաջինն է՝ հիմնված Echo Voyager նախատիպի վրա, որն առաջին անգամ գործարկվել է 2017 թվականին: Orca-ն կառուցված է հիբրիդային դիզելային/լիթիում-իոնային […]

Լեռնագնացության սիրահարները այլևս ոտքով չեն բարձրանա. նոր սնոուբորդը կտանի նրանց. /Տեսանյութ/

Cyrusher Ripple էլեկտրական սնոուբորդը կարող է լեռմագնացներին և դահուկորդներին սարը բարձրացնել 50 կմ/ժամ արագությամբ: «Տեխկուլտը»-ի փոխանցմամբ նորույթը արտադրողի կողմից գնահատվել է 2 199 դոլար եւ կարող է 1 լիցքավորմամբ գնալ 14,48-19,3 կիլոմետր: Այն ունի մինչեւ 50 կմ/ժամ արագություն և նրա շնորհիվ կարելի է շարժվել ոչ միայն հարթ տարածքում, այլեւ 20 տոկոսանոց թեքությունների վրա։ Սնոուբորդը ունի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված