20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ԻՆՈՎԱՑԻԱ

Թռչող մեքենաների գործարանը սկսել են կառուցել /Տեսանյութ/

Xinhua-յի փոխանցմամբ՝ Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի մայրաքաղաք Գուանչժոուում սկսվել է թռչող մեքենաների՝ աշխարհում առաջին գործարանի շինարարությունը: Գործարանի առաջին հատվածում, որն ընդգրկում է 18 հեկտար տարածք, կարտադրվի Land Aircraft Carrier թռչող մեքենայի օդային մոդուլը: Land Aircraft Carrier-ի անձնակազմով փորձնական թռիչքներն ավարտվել են սեպտեմբերին: Նախատեսվում է մոդելի նախնական վաճառքը սկսել մինչև տարեվերջ: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Ուղեղի մեջ փոխպատվաստված չիպով հաշմանդամը կարողացել է շախմատ խաղալ. /Տեսանյութ/

Միլիարդատեր Իլոն Մասկի Neuralink ընկերության ուղեղի չիպը հունվարի 28-ին հաշմանդամին հաջողությամբ փոխպատվաստելուց հետո նա կարողացել է առաջին անգամ շախմատ խաղալ առանց ձեռքերի օգնության: 29-ամյա Նոլան Արբոն իր ուսերից ներքև ոչինչ չի զգում դժբախտ պատահարի պատճառով և 8 տարի գամված է հաշմանդամի անվասայլակին: Բայց այժմ օգտագործելով չիպը՝ նա կարող է մտքի ուժով շարժել կուրսորը իր նոութբուքի […]

2026թ. շուկա կմտնի գերժամանակակից՝ 1.800 ձիաուժով Bugatti Tourbillon-ը /Տեսանյութ/

Bugatti Tourbillon-ը խախտում է ավանդույթը՝ հրաժարվելով խորհրդանշական W16 շարժիչից: Փոխարենը, այն պարծենում է բոլորովին նոր բնական շնչառական 8.3 լիտրանոց V16 շարժիչով, որը զուգորդվում է գերժամանակակից էլեկտրաշարժիչով: Այս համադրությունն ապահովում է ապշեցուցիչ՝ 1800 ձիաուժ հզորություն: Բյուրեղյա ապակուց եւ անոդացված ալյումինից պատրաստված կենտրոնական վահանակն ունի բարդ մեխանիկական անջատիչներ եւ հետ քաշվող HD թվային էկրան: Bugatti Tourbillon շարքը […]

«Կախարդական հայելին» կախտորոշի հիվանդությունները. /Տեսանյութ/

Կանադական NuraLogix բժշկատեխնիկական ընկերությունը բացառիկ հաջողություն է գրանցել, երբ ներկայացրել է Anura MagicMirror անունն ստացած «կախարդական հայելին»: cnet-ի փոխանցմամբ գաղտնիքը կայանում է նրանում, որ վերջինս սկանավորում է մարդու դեմքը, ինչպես նաև մաշկի տակ գտնվող որոշ արյունատար անոթներ և ստացված տվյալների հիման վրա որոշում տասնյակ հիվանդությունների ախտանշաններ: Մեքենայական ուսուցման ալգորիթմներն օգտագործում են տվյալներ՝ վերլուծելու առողջական ավելի […]

Ոսկուց հեծանիվները 2025թ. շուկա կմտնեն /Տեսանյութ/

Caviar ընկերությունը ներկայացրել է Herzog էլեկտրական հեծանիվների նախագիծը, որի առանձին մասերը պատրաստված են 18 կարատանոց ոսկուց։ Երկանիվ փոխադրամիջոցի դիզայնը հիմնված է Porsche eBike Cross 3rd Gen մոդելի վրա: Հեծանիվը նախատեսված կլինի Porsche-ի սիրահարների համար, կարող է զարգացնել մինչև 25 կմ/ժ արագություն և Herzog-ի արժեքը կլինի շուրջ 44.000 դոլար։ Հիշեցնենք,  որ Caviar ընկերությունը զբաղվում է տարբեր […]

Xiaomi-ն պաշտոնապես ներկայացրել է Xiaomi 15 Pro-ն /Տեսանյութ/

Սմարթֆոնն ստացել է 6,73 դյույմանոց 2K OLED էկրան, թարմացման արագությունը՝ 120 Հց: Սմարթֆոնի տեսախցիկները ներառում են երեք 50 ՄՊ մոդուլներ՝ հիմնական Light and Shadow Hunter 900, գերլայնանկյուն Samsung S5KJN1 և Sony IMX858 պերիսկոպի ոսպնյակ՝ 10x խոշորացմամբ: Սելֆիի տեսախցիկն ունի 32 ՄՊ ։ Սմարթֆոնի աշխատանքի համար պատասխանատու է նոր Snapdragon 8 Elite պրոցեսորը, որը համարվում է […]

Ամերիկացին «անհավանական» առաջընթաց է գրանցել աչքի առաջին  փոխպատվաստումից հետո /Տեսանյութ/

Ամերիկացի զինվորական վետերանը, ով ստացել է աշխարհում առաջին անգամ ամբողջ աչքի փոխպատվաստումը, մեկ տարի անց զգալի առաջընթաց է գրանցել և կարողացել է վերսկսել իր բնականոն կյանքը, ասում են հետազոտողները: 46-ամյա Ահարոն Ջեյմսը ստացել է նաև դեմքի մասնակի փոխպատվաստում: Նա կորցրեց իր դեմքի մեծ մասը 2021 թվականին դժբախտ պատահարի հետևանքով, երբ աշխատում էր որպես բարձրավոլտ էլեկտրական […]

Ջրի մաքրման գործարան են ստեղծել. /Տեսանյութ/

Իրանի գիտության և տեխնոլոգիաների գծով փոխնախագահ Ռուհոլլա Դեհղանի Ֆիրուզաբադին ասել է, որ երկիրը ստեղծել է խմելու ջրի մաքրման համար աշխարհում ամենամեծ օզոնային ռեակտորը։ Naked Science-ի փոխանցմամբ՝ նոր ինստալացիան օգտագործում է օզոնի նանոփուչիկները խմելու ջուրը մաքրելու համար՝ ոչնչացնելու բակտերիաներն ու վիրուսները, ինչպես նաև վերացնում են տհաճ համերն ու հոտերը: Այդ կերպ նրանք պատրաստվում են հոգալ 320 […]

Նոր ռոբոտ-փոշեկուլը առաջատարն է դարձել /Տեսանյութ/

Ռոբոտ փոշեկուլը ստեղծել են կորեացի գյուտարարները 1992 թվականին՝ միլիոնավոր մարդկանց հնարավորություն տալով թեթևացնել տնային գործերի բեռը և նույնիսկ ավելի լավ հետևել տան մաքրությանը: Չնայած սկզբում գյուտը մեծ ոգևորությամբ չի ընդունվել հանրության մի մասի կողմից, սակայն ռոբոտ փոշեկուլը շուտով տարածվել է համաշխարհային շուկայում և գրավել վաճառքի առաջատար դիրքեր։ Պահանջարկի աճին զուգահեռ սարքի տեխնոլոգիական բնութագրերը բարելավվել են, […]

Ամենամեծ հեռուստացույցը կվաճառվի 10.000 դոլարով /Տեսանյութ/

Huawei-ը ներկայացրել է մինչ օրս իր ամենամեծ խելացի հեռուստացույցը՝ 110 դյույմանոց Smart TV V5 Max-ը, որն աշխատում է HarmonyOS 4.5 օպերացիոն համակարգով: Huawei Smart TV V5 Max-ն ունի SuperMiniLED էկրան՝ Ultra HD 4K լուծաչափով (3840 x 2160 պիքսել) և 120 Հց թարմացման արագություն՝ 12 մմ շրջանակով: Հեռուստացույցի չափերն են՝ 2467,88 մմ x 1417,42 մմ x […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի