15 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Հարրի Փոթերի թեմատիկայով հեռախոս է արտադրվել /Տեսանյութ/

GizmoChina-յի փոխանցմամբ՝ Oppo-ն ներկայացրել է Reno 12F սմարթֆոնը:

Առաջին հայացքից այն սովորական կթվար, եթե չլիներ  հետևի կողմի ներքևի հատվածում ոսկեգույն տառերով գրվածը՝ Harry Potter:

Սարքն առաքվում է կախարդական գրքի թեմատիկ տուփով, որը պարունակում է թափանցիկ պատյան, գրիչ՝ կախարդական փայտիկի տեսքով, կախազարդ, սիմ քարտը հանելու թեմատիկ ասեղ,

նամակ Հոգվարթսից և լիցքավորիչ:

Սահմանափակ թողարկմամբ այս սմարթֆոնն իր բնութագրերով չի տարբերվում սովորական Reno 12F-ից. սմարթֆոնն ունի 6,67 դյույմանոց OLED էկրան՝ Full HD լուծաչափով և 120 Հց թարմացման արագությամբ,

MediaTek Dimensity 6300 չիպ, 12 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողություն:

Սմարթֆոնն ունի եռակի տեսախցիկ՝ 50, 8 և 2 մեգապիքսել, ինչպես նաև 5000 մԱ/ժ մարտկոց՝ 45 Վտ լիցքավորման աջակցությամբ։

Մանրամասները՝ կից տեսանյութում;

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ