21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ԱԲ -ն նոր բարձունքներ է նվաճում /Տեսանյութ/

Google-ի DeepMind ուսուցման ալգորիթմը կարող է կառավարել ռոբոտացված ձեռքը՝ սեղանի թենիսի ժամանակ հասարակ մահկանացուներին հաղթելու համար,

ասվում է նոր հետազոտության մեջ:

Սակայն պրոֆեսիոնալ թենիսիստները կարող են հանգիստ լինել. արհեստական բանականությամբ (ԱԲ) ռոբոտը կարող է հաղթել միայն միջակ խաղացողներին,

ասվում է arXiv preprint տվյալների բազայում հրապարակված ուսումնասիրության մեջ:

«Ճշգրտության, արագության և ունիվերսալության առումով մարդկային մակարդակին հասնելը շարունակում է մարտահրավեր մնալ շատ ոլորտներում», – գրում են հետազոտության հեղինակները:

DeepMind-ն օգտագործում է նեյրոնային ցանցեր՝ բազմամակարդակ ճարտարապետություն, որը նմանակում է մարդու ուղեղում տեղեկատվության մշակման ընթացքը՝

նոր տեղեկատվությունն աստիճանաբար սովորելու համար:

Համակարգն այնուհետև ընտրում է, թե որ հմտությունները կամ ռազմավարությունները օգտագործի տվյալ պահին՝ հաշվի առնելով իր հակառակորդի ուժեղ և թույլ կողմերը,

ճիշտ այնպես, ինչպես դա անում է սեղանի թենիսիստի ուղեղըը:

Այնուհետև գիտնականները արհեստական բանականությամբ կառավարվող իրենց ռոբոտը հակադրեցին 29 մարդու:

DeepMind-ի ռոբոտը հաղթեց բոլոր սկսնակներին և միջին մակարդակի խաղացողների մոտ 55%-ին, սակայն պարտվեց փորձառու խաղացողներին:

Միջազգային վարկանիշային համակարգում այն կարող է լինել սիրողական մակարդակի արժանավոր խաղացող:

Սակայն, պարզվել է, որ DeepMind ռոբոտը որոշակի համակարգային թերություններ ունի:

Օրինակ, նա դժվարանում էր բարձր մակարդակից գնդակը նետելիս, և ինչպես մեզնից շատերի համար, ձախ կողմից հարվածներն ավելի բարդ էին, քան աջից կատարվողները:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ