Արհեստական բանականությամբ օժտված ակնոցը կփոխի աշխարհը /Տեսանյութ/
Meta-ն ցուցադրել է իր Orion ընդլայնված իրականության խելացի ակնոցի նախատիպը, որն ավելի փոքր է:
Նորույթն առաջարկում է տեղեկատվության հոլոգրաֆիկ ցուցադրում ակնոցի ապակու վրա, ինչպես նաև ունի արհեստական բանականության (ԱԲ) վրա հիմնված գործառույթներ։
Սարքի սպառողական տարբերակը նախատեսվում է թողարկել շուտով։
Այն օգտատիրոջը չի կտրում արտաքին աշխարհից, ինչպես դա տեղի է ունենում VR սարքերի դեպքում:
Meta-ն պնդում է, որ Orion-ը թեթև է և աշխատում է ինչպես փակ տարածություններում, այնպես էլ դրսում:
Ակնոցը թույլ է տալիս ստեղծել «թվային փորձառություններ սմարթֆոնի էկրանի սահմաններից դուրս»՝ հոլոգրաֆիկ տարրերը տարածելով իրական աշխարհի վրա:
Engadget-ի փոխանցմամբ՝ Orion-ում ինտեգրված է Meta AI արհեստական բանականության համակարգը:
Օրինակ, եթե ակնոցով նայեք ձեր սառնարանին, ապա ԱԲ օգնականին կարող եք խնդրել, որպեսզի այնտեղ առկա ապրանքների հիման վրա որևէ ճաշատեսակի բաղադրատոմս
առաջարկի:
Կան նաև ավելի պարզ, օգտակար գործառույթներ, ինչպիսիք են խոսքի միաժամանակյա թարգմանությունը:
Ակնոցը հագեցած է անլար մոդուլով, որը մշակում է տվյալների մեծ մասը և հաղորդումներն ու բովանդակությունը փոխանցում սարքին:
Հեռակառավարման վահանակը բավականին կոմպակտ է, ուստի այն հարմար կլինի կրել գրպանում։
Մանրամասները՝ կից տեսանյութում: