09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԻՆՈՎԱՑԻԱ

Բրիտանական նորաստեղծ ընկերությունը տիեզերակայանից 4K լուծաչափով տեսանյութ կհեռարձակի. /Տեսանյութ/

Մեծ Բրիտանիայի նորաստեղծ ընկերության գերբարձր հստակության տեսախցիկները ավելի ուշ կմեկնեն Միջազգային տիեզերակայան: SEN.COM-ի 4K լուծաչափով համակարգը կկցվի ուղեծրային ֆորպոստի դիմացի մասին, որպեսզի նկարահանի Երկրի մի քանի ցնցող տեսարաններ: Լոնդոնյան ընկերությունն արդեն ուղիղ տեսանյութ է հեռարձակում փոքր արբանյակից, որը արձակել է 2022 թվականին: Տնօրեն Չարլզ Բլեքն ասում է, որ նախատեսում է ընդլայնել ընկերության տեխնոլոգիաները շատ այլ […]

Էլեկտրական մեքենան 1 լիցքավորմամբ հեռավորության ռեկորդ է սահմանել. /Տեսանյութ/

Motor.ru-ի փոխանցմամբ՝ Mercedes-Benz EQXX-ը ցույց է տվել ռեկորդային արդյունք: Մարտկոցի մեկ լիցքավորմամբ նա մեկնել է 1010 կմ՝ Էր Ռիադից Դուբայ: Ընդ որում, վերջում էներգիա էր մնացել ևս 309 կիլոմետրի համար։ Երթուղին անցնում էր քաղաքի փողոցներով և մայրուղիներով, իսկ դրսում +34 աստիճան տաք էր այդ պահին։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Թռչկոտող և 3 անիվով գնացող էլեկտրական նոր սուպերմեքենան արտադրվել է./Տեսանյութ/

Yangwang U9 էլեկտրական սուպերքարը արտադրվել է չինական BYD ընկերության կողմից: 234.000 դոլարանոց U9-ը կվաճառվի էլեկտրական մեքենաներ արտադրող Yangwang-ի շքեղ ենթաբրենդի ներքո, որը թողարկվել է 2023 թվականի սկզբին: Տեխնիկական հզոր տվյալները թույլ են տալիս էլեկտրական սուպերքարին 0-ից 100 կմ/ժ արագություն զարգացնել ընդամենը 2,36 վայրկյանում Այն համալրված է չորս էլեկտրաշարժիչներով՝ 1287 ձիաուժ հզորությամբ: Առավելագույն արագությունը 309,19 կմ/ժ […]

Կկառուցվի «Տիտանիկ II»-ը. /Տեսանյութ/

Միլիարդատեր Քլայվ Փալմերը Ավստրալիայի ամենահարուստ մարդկանցից է, զբաղվում է ածխարդյունաբերությամբ և զբոսաշրջությամբ: Նրա կարողությունը կազմում է 4,2 միլիարդ դոլար, և նա աչքի է ընկել տարօրինակ գաղափարներ կյանքի կոչելով: Այժմ ավստրալացի մեծահարուստը մտադիր է իրականացնել իր վաղեմի երազանքը՝ կառուցել «Տիտանիկ II»-ը։ Գրեթե տասը տարի առաջ՝ Լոնդոնի Ritz հյուրանոցում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, Պալմերն առաջին անգամ կիսվեց […]

Ռազմական չափանիշների նոր հեռախոսը ՝ Ulefone Power Armor 16S. /Տեսանյութ/

Ulefone ընկերությունը ներկայացրել է իր նոր սմարթֆոնը՝ Ulefone Power Armor 16S-ը: Նոր գաջեթը բավականին բյուջետային է. այն հնարավոր է ձեռք բերել ընդամենը մինչև 250 դոլարով: Այն ունի գերհզոր 9600 մԱ/ժ մարտկոց, ջրից և փոշուց՝ սպառողական սարքերի համար առավելագույն պաշտպանություն: Չնայած ցածր կատարողականությանը՝ սմարթֆոնն աչքի է ընկնում ներկառուցված շատ բարձր բարձրախոսով (122 դԲ) և գերպայծառ լապտերով […]

Ավստրալական ֆերմայում աճեցրել են աշխարհի ամենամեծ հապալասը. /Տեսանյութ/

Ավստրալական մի ֆերմա ռեկորդ է սահմանել աշխարհի ամենամեծ հապալասի՝ պինգ-պոնգի գնդակի չափ հատապտղով: Այն հավաքել են նոյեմբերին և պահել սառցարանում, քանի որ հսկան ուներ գրեթե 4 սմ լայնություն և կշռում էր 20,4 գ՝ մոտավորապես 10 անգամ ավելի ծանր միջին հապալասից: Նախկինում տիտղոսը կրում էր Արևմտյան Ավստրալիայում աճեցված 16,2 գ կշռող հատապտուղը: Էլիտար հատապտուղ համարվող հապալասի […]

Արտադրվել է աշխարհի ամենաթանկ՝ 31 մլն դոլարանոց մեքենան. /Տեսանյութ/

Անգլիական Rolls-Royce ընկերությունը ներկայացրել է ներկայումս աշխարհի ամենաթանկ մեքենան, որի արժեքը 31 միլիոն դոլար է: Arcadia Droptail խորհրդանշական անունը նշանակում է «Դրախտ՝ Երկրի վրա»: V-12 շարժիչով գերշքեղ մեքենայի պատվիրատուն ցանկացել է գաղտնի մնալ: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Թռչող տաքսիները շարունակում են գրավել տրանսպորտի շուկան. /Տեսանյութ/

ePlane-ի հիմնադիր Սատյա Չակրավարտի խոսքերով՝ Հնդկաստանի առաջին օդային տաքսին՝ e200-ը, իր անդրանիկ թռիչքը կկատարի 2024թ. ձմռանը: Հնդկաստանի օդային տաքսի նախագիծը ձգտում էր հաղթահարել գերբեռնված Հնդկաստանում զգալի տեխնիկական և լոգիստիկ մարտահրավերները: Մանրամասնելով e200-ի անվտանգության առանձնահատկությունները՝ Չակրավարտին ընդգծել է փրկարարական համակարգերի մի քանի շերտեր, որոնք ուղղված են ուղևորներին պաշտպանելու տարբեր սցենարներում, ներառյալ պարաշյուտները և փչովի սարքերը, որպեսզի […]

Maserati-ն թողարկել է չորս տեղանոց GranCabrio կաբրիոլետի երկրորդ սերունդը. /Տեսանյութ/

Drom.ru-ի փոխանցմամբ՝ այն նաև կառաջարկվի որպես մաքուր էլեկտրական մեքենա՝ լիաքարշակով և երեք էլեկտրական շարժիչով: Էլեկտրական Maserati GranCabrio Folgore շարժիչի առավելագույն 751 ձիաուժ հզորությամբ 100 կմ/ժամ արագություն կզարգացնի 3 վայրկյանից մի փոքր ավելի շուտ: GranCabrio-ի երկու վառելիքային տարբերակները համալրված են 3.0 լիտրանոց երկտուրբո V6 շարժիչով և ունեն ավտոմատ հիդրոմեխանիկական փոխանցման տուփ՝ 8 փոխանցումով: Maserati GranCabrio-ն ունի […]

Նեյրոնային պրոցեսորով առաջին համակարգիչները կթողարկվեն գարնանը. /Տեսանյութ/

Windows Central-ի փոխանցմամբ՝ Microsoft ընկերությունը կներկայացնի արհեստական բանականության (ԱԲ) աջակցությամբ առաջին համակարգիչները։ Աղբյուրները հայտնել են, որ գարնանը ընկերությունը կթողարկի ԱԲ աջակցությամբ առաջին համակարգիչները՝ Surface Pro-ն և Surface Laptop-ը։ Microsoft-ի սարքերը կհամալրվեն Intel Core Ultra և Qualcomm Snapdragon X Elite չիպերով՝ նեյրոնային պրոցեսորի NPU-ներով։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի