19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին պատրաստ կլինի օգոստոսի 8-ին. /Տեսանյութ/

Էլեկտրական մեքենաների արտադրության Tesla ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ իր ընկերության երկար սպասված, լիովին ավտոմատացված

տաքսի ծառայությունը կհայտնվի այս ամառ։

«Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8»,- գրել է Մասկը X-ի իր միկրոբլոգում։

Հիշեցնենք , որ Մասկը ռոբոտատաքսու վերաբերյալ նմանատիպ խոստումներ տվել էր հինգ տարի առաջ՝ Tesla-ի ներդրողների օրվա ժամանակ, որը տեղի է ունեցել

Կալիֆորնիայի Պալո Ալտո քաղաքում գտնվող էլեկտրական մեքենաների արտադրողի գլխամասային գրասենյակում:

2019 թվականի ապրիլին տեղի ունեցած միջոցառման ժամանակ Մասկը ներդրողներին ասել էր, որ ինքը «շատ վստահ է», որ Tesla-ն ռոբոտաքսիներին ճանապարհ կհանի արդեն 2020 թվականին:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ