Աշխարհի ամենամեծ թվային ֆոտոխցիկը բաց չի թողնի երկնքում տեղի ունեցող ոչ մի արագ իրադարձություն. /Տեսանյութ/
Հետազոտությունների և զարգացման SLAC National Accelerator Laboratory կենտրոնն ավարտել է աշխարհի ամենամեծ թվային ֆոտոխցիկի ստեղծման աշխատանքները։
Տեսախցիկը, որը կշռում է 3 տոննա և ունի 1,5 մ տրամագծով ու փոքր մեքենայի չափերի ոսպնյակ, պատրաստվում են տեղափոխել Չիլի՝
Վերա Ռուբինի անվան աստղադիտարանի Simonyi 8 մ աստղադիտակի վրա տեղադրելու համար:
Տեսախցիկը Չիլի կտեղափոխվի Boeing ինքնաթիռով։
LSST տեսախցիկի տեղադրումը աստղադիտակի վրա սպասվում է մինչև այս տարվա վերջ։
Այն կտեղադրվի 8,23 մ հայելիով աստղադիտակի տեղորոշման համակարգում, ինչպես նաև կմիացվի կառավարման և հովացման համակարգին։
3,2 գիգապիքսել սենսորային զանգվածը կհովացվի մինչև -100°C:
Սա թույլ կտա մատրիցային ոչ միայն ավելի կայուն աշխատել, այլև կկարողանա աշխատել ինֆրակարմիր մերձակա տիրույթում,
ինչպես նաև օպտիկական և ուլտրամանուշակագույն մերձակա տիրույթում։
Դրա հիմնական առավելությունն այն է, որ տեսախցիկը կկարողանա երկնքի հսկայական տարածքը նկարել շատ արագ և մի քանի անգամ։
Սա նշանակում է, որ տեսախցիկը բաց չի թողնի երկնքի տրված հատվածում տեղի ունեցող ոչ մի արագ իրադարձություն:
Խոսքը Երկրի հարավային կիսագնդի երկնքի մասին է․
10 տարվա ընթացքում LSST տեսախցիկը փաստացի իրական ժամանակում ամեն ինչ կիմանա դրա մասին:
Ամեն գիշեր տեսախցիկը կհավաքի մինչև 15 ՏԲ տվյալ:
Այն կկարողանա հետևել միլիարդավոր գալակտիկաների և մոտ 17 միլիարդ աստղի մեր գալակտիկայում:
Դիտարկման համար հասանելի կդառնան Արեգակնային համակարգի միլիոնավոր օբյեկտներ։
Սա չափազանց կարևոր է նաև Երկիր մոլորակի պաշտպանության բարձրացման տեսանկյունից։
Տեսախցիկը կօգնի գտնել վտանգավոր աստերոիդներ և գիսաստղեր։
Առաջին լուսանկարները կհրապարակվեն 2025-ի գարնանը:
Մանրամասները՝ կից տեսանյութում: