03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր տեսախցիկ-հեռախոսը վաճառքի դուրս կգա ապրիլի 19-ից. /Տեսանյութ/

Leica ընկերությունը Ճապոնիայում ներկայացրել է իր տեսախցիկ-հեռախոսի նոր սերնդի ներկայացուցչին՝ Leitz Phone 3-ը:

Հատկանշական է, որ Leica Leitz Phone 3-ն ստացել է դյույմանոց սենսոր՝ 47,2 ՄՊ կետայնությամբ։

Դրա հետ մոդուլում օգտագործվում է ոսպնյակ՝ F/1.9 բացվածքով և 19 մմ ֆոկուսային հեռավորությամբ:

Տեսախցիկի ծրագրաշարը թույլ է տալիս նկարահանումը մոդելավորել տարբեր դասական ոսպնյակներով, օրինակ՝ Noctilux-M 50 մմ f/1.2, Sumilux-M 28 մմ f/1.4 և Sumilux-M 35 մմ f/1.4

ոսպնյակներով։

Ընկերությունը նշում է, որ Leica Style ռեժիմով նկարահանումը զգալիորեն բարելավվել է գունային վերարտադրության, օբյեկտների հատվածավորման և այլ առումներով

Ներկառուցված հիշողությունը 512 ԳԲ է։

Նոր տեսախցիկ-հեռախոսի գինը դեռևս անհայտ է:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ