23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Ավտոմեքենան գետն է ընկել

Մարտի 27-ին, ժամը 01.59-ին տեղեկություն է ստացվել, որ Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեվս չբացահայտված հանգամանքներում “Վազ-21011” մակնիշի 06 ՏՕ 201 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եվ շրջվել գետը: Մինչ հրշեջ֊ փրկարարների դեպքի վայր հասնելը` […]

Մահ ‘Պոլիտեխնիկում”

Այսօր` մարտի 26-ին, ‘’1-03’’ շտապօգնության թիվ 134 ենթակայանի բուժբրիգադը Ոստիկանության կենտրոնականի բաժին հայտնել է, որ ‘’Պոլիտեխնիկ’’ համալսարանի 2-րդ մասնաշնքում մահացած տղամարդ կա: ‘’Պոլիտեխնիկ’’ համալսարան է մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ, հրավիրվել է նաև դատական բժիշկը: Ինչպես հաղորդում է news.armeniatv.com-ը, հղում անելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին, դատական բժշկի նախնական […]

Այրված տանը գտնվել է 44-ամյա կնոջ դիակը

Մարտի 26-ին, ժամը 05.42-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տիչինայի 4-րդ նրբանցքում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի “բիս-1” բարդության աստիճան: Դեպքի վայր է մեկնել նաեւ փրկարար ուժերի վարչության հատուկ հրշեջ ջոկատը, եւս մեկ մարտական հաշվարկ, փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը եւ օպերատիվ կառավարման վարչության […]

Թուրքիայում սեռական շանտաժի ենթարկված հայուհին ինքնասպան է եղել

21-ամյա Նարինե Մկրտչյանը, ով Հայաստանից Ստամբուլ էր տեղափոխվել խորթ հոր եւ եղբոր հետ, սեռական շանտաժի զոհ է դարձել եւ ինքնասպան եղել, տեղեկացնում է “Кавказский узел” կայքը: Ըստ ստամբուլյան “Ակոս” թերթի` Նարինեի եղբայր Ժորան պատմել է, որ քույրը սիրահարված է եղել Օրհան անունով թուրքին, ով սեռական հարաբերությունների մեջ լինելով աղջկա հետ, խաբել է նրան եւ նույնիսկ […]

Սպանել է փեսային` դիակը գցել ջրամբարը

Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքի Պարգևաշեն թաղամասում գտնվող “Արզնի” ՀԷԿ-ի ճնշման ջրավազանում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ բանվորները հայտնաբերել են տղամարդու դիակ և այդ մասին հայտնել ոստիկանության Նաիրիի բաժին: Հաղորդում է news.armeniatv.com-ը, հղում անելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին: Պարզվել է, որ ջրավազանում հայտնաբերված դիակը Աբովյան քաղաքի բնակիչ, 35-ամյա Հովհաննես Նաղդալյանն էր: Դեպքի վայրում դատաբժիշկը, զննելով մահացածի դին, […]

Իրանցիները հարձակում են գործել Թուրքիայում Իրանի դեսպանատան վրա

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է իրանական ծագումով երկրի 2 քաղաքացիների, որոնք հարձակում են գործել իրենց պատմական հայրենիքի դեսպանատան վրա, հաղորդում է “AFP”-ը: Այսօր առավոտյան 2 հանցագործները այրվող նյութով լի շշեր են նետել Անկարայի կենտրոնում գտնվող դեսպանատան տարածք: Շշերը  պայթել են դեսպանատան այգում: Դիվանագետներն ինքնուրույն են մարել կրակը: Տուժողներ չեն եղել: Ձերբակալավածներն արդեն պատմել են ոստիկաններին իրենց արարքի […]

Հրեական դպրոցի աշակերտներին սպանած ահաբեկչին սպանել են ոստիկանները

Թուլուզցի ահաբեկիչ Մուհամեդ Մերան սպանվել է ոստիկանների կազմակերպած գրոհի ընթացքում: Այդ մասին հաղորդում է “AFP”-ը: Հատուկ նշանակման ջոկատները որոշել են ներխուժել նրա տուն այն բանից հետո, երբ նա մի քանի ժամ շարունակ կապի մեջ չի եղել: Շինության ներսում ոստիկանությունը փոխհրաձգություն է  սկսել ահաբեկչի հետ, որի ընթացքում 3 ոստիկան է վիրավորվել, որոնցից մեկի վիճակը ծանր է: […]

Ջրաշենում սպանել են 74-ամյա կնոջը

Մարտի 21-ին, ժամը 17.55-ին, անհայտ քաղաքացուց  ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի բնակիչ Թորգոմ Խուդոյանի տանը դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տան խոհանոցի հատակին հայտնաբերել է տանտիրուհու՝ 74-ամյա Չինար   Խուդոյանի   դիակը` պարանոցի, կրծքավանդակի եւ որովայնի կտրած-ծակած վերքերի հետքերով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը: Հարուցվել է քրեական գործ […]

Պատշգամբը փլուզվել է, իսկ բնակիչը վայր է ընկել

Մարտի 22-ին, ժամը 14.50-ին տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Դանիելյան փողոցի թիվ 10 շենքի 2-րդ բնակարանի պատշգամբը, ինչի հետեւանքով նույն բնակարանի բնակիչ՝ 1959 թ. ծնված Կ. Խոջոյանը ընկել է վայր եւ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել Գյումրիի Գյուլբենկյանի անվան բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Henaran.am-ին հաղորդում են […]

Իրաքում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 46-ի

Նախօրեին Իրաքի ութ քաղաքներում տեղի ունեցած  12 ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 46-ի, հաղորդում է “Associated Press”-ը: Ավելի քան 200 մարդ վիրավոր է, որոնց մեծ մասը ծանր վիճակում են, ինչի պատճառով զոհերի թիվը կարող է ավելանալ: Ահաբեկչությունները տեղի են ունեցել ԱՄՆ-ի` Իրաքի վրա հարձակման իններորդ տարելիցի օրը եւ Արաբական երկրների լիգայի` Բաղդադում կայանալիք գագաթաժողովից երկու օր առաջ: Զոհերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված