11 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արտակարգ պատահար. 45 րոպե կարկուտ Ճակատենում

 Կապանի տարածաշրջանի Ճակատեն գյուղում ապրիլի 23-ին, մոտ 45 րոպե տեղացած  ուժեղ կարկուտը շարքից հանել է 12 տնտեսության մոտ  25 հա գարնանացան:

Ամբողջովին տուժել են նաեւ գյուղի տնամերձ ցանքսերը, վաղահաս կաղամբի սածիլները, կարտոֆիլի ցանքսերը, բերքատու ծաղկած ծառերը: Գյուղի տները լցվել են ջրով, փակվել էր Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի այլընտրանքային ճանապարհի  գյուղով անցնող հատվածը: Ճակատենում են եղել ԱԻ Սյունիքի մարզային ծառայության եւ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի աշխատակիցները: Վնասի  չափերը ճշտվում են:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ