26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Մահացու վրաերթ Աշտարակ-Երևան ճանապարհին

Սեպտեմբերի 25-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի 12-րդ կմ-ին “ՎԱԶ-2105” մակնիշի ավտոմեքենա է բախվել  “ԿամԱԶ”-ի: “ՎԱԶ-2105”-ի վարորդը` 1981 թ. ծնված Արտակ Թադևոսյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն:  

Հրդեհը հնարավոր է հասնի անտառածածկ տարածք /ֆոտո/

“Թռչկան”  քաղաքացիական նախաձեռնությունից Henaran.am-ին տեղեկացրին, որ Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղի հարակից տարածքում: Ըստ նրանց, հրդեհը վտանգում է նաեւ անտառածածկ տարածքները: Բնապահպաններն ահազանգել են հրշեջ ծառայություն, մեկ մեքենա է եկել, ինչը քիչ է: Արտակարգ իրավիճակների նախարարությունից նախաձեռնության հարցմանն ի պատասխան ասել են, որ լրացուցիչ տեխնիկա է ուղարկվել: Լուսանկարները՝Գեդեոն Սիմոնյանի եւ Սեւակ Գալստյանի

Նախագահը` պետական ջազ-նվագախմբի տոնական համերգին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում ներկա են գտնվել Հայաստանի պետական ջազ-նվագախմբի 75-ամյա հոբելյանին նվիրված տոնական համերգին:

“Հարսնաքար”-ում բռնկված հրդեհի պատճառը հայտնի կդառնա նվազագույնը 15 օր անց. Նիկոլայ Գրիգորյան

“Հարսնաքար” ռեստորանային համալիրում երեկ բռնկված հրդեհի առաջացման պատճառն առայժմ հայտնի չէ: ԱԻ համապատասխան մասնագետները հրդեհի առաջացման պատճառի մասին կարող են խոսել միայն փորձաքննության ավարտից հետո: Այս մասին այսօր Henaran.am-ին ասել է ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը : Նրա փոխանցմամբ, հրդեհի բռնկման պատճառը հայտնի կդառնա նվազագույնը 10-15 օր անց: Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 21-ին ՀՖՖ […]

“Մուսուլմանների անմեղությունը” նոր զոհերի պատճառ է դառնում

Մուհամեդ մարգարեի հանդեպ սիրո օրը Պակիստանում վերածվել է սգո օրվա: Երկրի տարբեր քաղաքներում 19 մարդ զոհվել եւ տասնյակները վիրավոր են “Մուսուլմանների անմեղությունը” ֆիլմի դեմ կազմակերպված ցույցերի արդյունքում, հաղորդում է “НТВ”-ն: Մարգարեի սիրո տոնն էլ հենց հայտարարված էր կրոնական արժեքների պաշտպանության օր: Ըստ մի տարբերակի` ցուցարարների վրա կրակել են ոստիկանները, ըստ մյուս տարբերակի` սադրիչները: Պակիստանի մայրաքաղաք […]

Հրատապ.վառվում է ՀՀԿ-ի շենքի տանիքը /լրացված, ֆոտո, վիդեո/

Այսօր ժամը 11.27-ին ԱԻՆ-ը ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելիք Ադամյան փողոցում այրվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության շենքի տանիքը: Հրդեհի բարդության “Բիս 1” կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Henaran.am-ի թղթակիցը գտնվում է դեպքի վայրում եւ առաջիկայում մանրամասներ կհաղորդի: 12:02  ՀՀԿ-ից Henaran.am-ին հաղորդում են, որ […]

ԱԻ նախարարի պարզաբանումը “Հարսնաքարի” հրդեհի շուրջ

Քիչ առաջ ՀՀ ԱԻ նախարարից Henaran.am-ը պարզաբանումներ է ստացել “Հարսնաքարում” բռնկված հրդեհի վերաբերյալ: ԱԻ նախարար Արմեն Երիցյանը փոխանցեց, որ կապի մեջ է փրկարար ծառայության պետի հետ: Վառվում է “Հարսնաքարի” տանիքը: Այս պահին դժվար է ասել հրդեհի բռնկման պատճառը: Henaran.am-ի դիտարկմանը, թե հայտնի դեպքերից հեոտ “Հարսնաքարը” դարձել էր հասարակական դժգոհության օբյեկտ, հնարավոր է, որ հրդեհը ոչ […]

Հրդեհ “Հարսնաքարում” /լրացված/

Henaran.am.am-ի խմբագրություն զանգահարած ընթերցողը ահազանգում է, որ այս պահին այրվում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող “Հարսնաքար” ռեստորանային համալիրը: Ականատեսը մեզ փոխանցեց, որ այրվում է ռեստորանի տանիքը:Մանրամասները` քիչ անց: ժամը 17:29. Մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նաև ԱԻՆ խոսնակ Նիկոլայ Գրիգորյանը: Ժամը 16:50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ավան վարչական շրջանի ‘Հարսնաքար” […]

Արտաշատի ջրատարում դիակ է հայտնաբերվել

Սեպտեմբերի 21-ին, ժամը 16:28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի ՌԴ ՍԶ 6-րդ ուղեկալի մոտակայքում` ջրատարում, հայտնաբերվել է դիակ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Հաղորդում են ԱԻՆ-ից:  

Վարդենիսում որդին հրացանի խզակոթով սպանել է հորը

Սեպտեմբերի 20-ին, ժամը 23.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կախակն գյուղի բնակիչ, 1984 թ. ծնված Ռուբեն Ցականյանը սպանել է հորը` 1959 թ. ծնված Միխայել Ցականյանին: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ  նույն օրը, ժամը 19.00-ից մինչև ժամը 20.00-ն ընկած ժամանակահատվածում, Ռուբեն Ցականյանը տանը, հոր անվամբ գրանցված “ԻԺ” տիպի որսորդական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի