15 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Գնացքը բախվել է ավտոմեքենային. զոհ

Հոկտեմբերի 30-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Արտենի գյուղի երկաթուղային կայարանի անցումում բեռնատար գնացքը բախվել է “Օպել” մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով “Օպել”-ի վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտենիի հիվանդանոց, որտեղ ժամը 14.00-ին ուղևորներից մեկը` 1968 թ. ծնված  Նունե Թադևոսյանը, մահացել է: Կատարվում է քննություն:

Հաղորդավարի վրա բենզին են լցրել եւ այրել ուղիղ եթերում /ֆոտո/

Բոլիվիայի  “Radio Popular” ռադիոկայանի հաղորդավար Ֆեռնանդո Վիդալին այրել են ուղիղ եթերում, գրում է  “Los Tiempos”-ը: Ռադիոկայանի աշխատակիցների խոսքով` ուղիղ եթերի ժամանակ ստուդիա են ներխուժել դիմակավոր 4 անձինք, որոնք Ֆեռնանդոյի վրա բենզինն են լցրել եւ այրել նրան: Արդյուքնում Վիդալը եւ նրա գործընկերը լուրջ այրվածքներով հոսպիտալացվել են: Հարձակվողները ստուդիա են նետել նաեւ պայթուցիկ նյութերով լի շշեր: Հարձակման պահին Վիդալը […]

“Սենդի” փոթորիկն ԱՄՆ-ում 11 մարդու կյանք է խլել /վիդեո/

Արեւադարձային “Սենդի” փոթորիկն առնվազն 11 մարդու կյանք է խլել ԱՄՆ-ի Նյու Յորք, Նյու Ջերսի, Արեւմտյան Վիրջինիա, Հյուսիսային Կարոլինա, Փենսիլվանիա նահանգներում, եվս մեկ կին զոհվել է Կանադայի Տորոնտո քաղաքում գովազդային վահանակների ընկնելու պատճառով, հաղորդում է  “AFP”-ը: Մանհեթենի էներգոմատակարարման  “Consolidated Edison” ընկերության շենքում 19 աշխատակից է մնացել` ջրի կուտակման պատճառով, բացի այդ կարճ միացման պատճառով շենքում նաեւ պայթյուն […]

“Սենդի”փոթորիկն սպառնում է ԱՄՆ-ին /ֆոտո/

“Սենդի” փոթորիկն սպառնում է ԱՄՆ-ին, հաղորդում է “BBC”-ն: Ֆիլադելֆիայի մի շարք էներգոընկերություններ հաղորդում են բնակելի տներում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների մասին:  “Philadelphia Inquirer” թերթի տվյալներով` առանց էլեկտրականության է մնացել 62  հազար ընտանիք: Մասաչուսեթսի ափերին “Սենդի” փոթորիկն արդեն զգացվել է ամբողջ թափով: Նյու Յորքի քաղաքային իշխանությունները բնակիչներին զգուշացրել են էվակուացիայի մասին: Մարդիկ զգուշանում են, քանի որ ըստ կանխատեսումների` […]

“Կենդանիներն” երթի էին դուրս եկել

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր Երեւանում կազմակերպվեց Կենդանիների Դիմակահանդես-շքերթ: Բնապահպանական շեշտադրությամբ այս միջոցառմանը մասնակցում էին հազարից ավելի երեխաներ՝ Երեւանից ու Հայաստանի ամենահեռավոր մարզերից: Հիմանդրամն այս միջոցառումը կազմակերպում է արդեն երրորդ անգամ: Հոկտեմբերի 28-ին, Երեւանի կենտրոնական փողոցներում, ի պաշտպանություն բնության ու կենդանիների  “երթի” ելան  անսովոր կենդանիներ: Կրիաներ ու ձկներ, այծեղջյուրներ ու լուսաններ, […]

Օխոտի ծովում ռուսական շոգենավ է կորել

Հոկտեմբերի 28-ի առավոտյան Օխոտի ծովում կորել է “Ամուրսկոյե” շոգենավը՝  11 հոգանոց աձնակազմով: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: Ամուրի Նիկոլաեւսկ նավահանգստից նավը պետք է ուղեւորվեր Օխոտսկի նավահանգիստ, սակայն ծովային փոխադրամիջոցում արտակարգ իրավիճակ է ստեղծվել, ու նավի անձնակազմը դադարել է արձագանքել ծովային փրկարարներին։ Աղետի ազդանշանն ստացվել է Շանտարյան կղզիներում: Ալքիներն ու ձնախառն անձրեւը դժվարացնում են որոնողական […]

Շղթայական անվտովթար. 1 տուժած

Այսօր՝ ժամը 08.01-ին, ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել այն մասին, որ հոկտեմբերի 26-ին ժամը 22.40-ի սահմաններում Գլաձոր գյուղում ‘ՎԱԶ-21011’ մակնիշի 32 US 655 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1989թ. ծնված Ս. Մանգասարյանը) բախվել է ‘ՈՒՅՈՒՏ’ տաքսի ծառայության մոտ կայանված ‘ՎԱԶ-2107’ մակնիշի S7262 պետհամարանիշով ավտոմեքենային, որն էլ իր հերթին՝ առջևում կայանված ‘ՎԱԶ-2106’ S7261 պետհամարանիշով ավտոմեքենային, ինչի հետևանքով ‘ՎԱԶ -21011’ […]

Մեր ազգի 2/3-րդն ապրում է արտերկրում. վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանում մեկնարկած ‘ԱՊՀ դրամական փոխանցումներ. զարգացման հեռանկարներ, նոր թրենդներ և տեխնոլոգիաներ’ խորագրով համաժողովի բացմանը: Կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին` Տիգրան Սարգսյանը նշել է. ‘Մեր ազգի 2/3-րդն ապրում է արտերկրում, ինչը նշանակում է, որ դրամական փոխանցումները մեզ համար ունեն առաջնային նշանակություն: Մենք պարտավոր ենք նայել ապագային՝ փորձելով վեր հանել այն բոլոր […]

Վթարված վերելակի պատճառով 2 զոհ

Երեւանի Սասնա-ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի բեռնատար ինքնաշեն վերելակը, որը պոկվել եւ ընկել էր, գրանցված չէ ԱԻՆ ռեեստրում եւ չի անցել փորձաքննություն: Այս տեղեկացնում է  Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բեռներն իջեցնելու պահին պոկվել եւ ընկել է վերելակի հորանը: Պատահարի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել է երկուական անձինք: Շտապօգնության աշխատակիցները տուժածներին […]

Փլուզումից տուժած 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է (վիդեո/ ֆոտո)

Արդեն պարզ է դարձել, թե ովքեր են Խանջյան 20 հասցեում կիսակառույց շենքի փլուզման արդյունքում տուժածները: Շտապօգնության աշխատակիցները 9 տուժածի տեղափոխել են ‘Սբ. Գրիգոր լուսավորիչ’ բժշկական կենտրոն: Նրանք են` Կամո Կագրամանով (50 տ.), Արման (40 տ.), Արման Գրիգորյան (25 տ.), Արսեն Հայրապետյան (30 տ.), Նահապետ Բադալյան, Վոլադյա Մաթևոսյան, Սիրակ Թովմասյան, էդիկ Սուքիասյան (30 տ.) և Ռոբերտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի