“Սենդի”փոթորիկն սպառնում է ԱՄՆ-ին /ֆոտո/
“Սենդի” փոթորիկն սպառնում է ԱՄՆ-ին, հաղորդում է “BBC”-ն:
Ֆիլադելֆիայի մի շարք էներգոընկերություններ հաղորդում են բնակելի տներում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների մասին: “Philadelphia Inquirer” թերթի տվյալներով` առանց էլեկտրականության է մնացել 62 հազար ընտանիք:
Մասաչուսեթսի ափերին “Սենդի” փոթորիկն արդեն զգացվել է ամբողջ թափով: Նյու Յորքի քաղաքային իշխանությունները բնակիչներին զգուշացրել են էվակուացիայի մասին: Մարդիկ զգուշանում են, քանի որ ըստ կանխատեսումների` փոթորկի ժամանակ ջրի մակարդակը կարող է սովորականից 1,5 մետրով բարձրանալ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ “փոթորիկը կարող է լուրջ ավերածություններ եւ ճակատագրական հետեւանքներ ունենալ”, չնայած որ կառավարությունը լավ է պատրաստվել “աղետի հարվածներին”: Նա կոչ է արել քաղաքացիներին ուշադիր վերաբերվել իշխանությունների երաշխավորանքներին, հատկապես եթե դրան վերաբերվում են էվակուացիային: