16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են Գազայի տարածքի վրա

Հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերն իսրայելական ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Գազայի տարածքի ուղղությամբ, հաղորդում է  “AFP”-ը: “ՀԱՄԱՍ”-ի գրոհայինների բազայի ուղղությամբ իրագործած Իսրայելի ավիահարվածի արդյունքում ոչ ոք չի տուժել: Հարվածն իրականացվել է Գազայից  Իսրայելի տարածքի վրա հրթիռներ արձակելուց մի քանի ժամ հետո: Իսրայելցի զինվորակնները հաստատել են այն փաստը, որ իրենց թիրախն է եղել “ՀԱՄԱՍ” շարժման բազան: […]

Չեխիայում կրկին մեծ քանակությամբ թունավորված ալկոհոլ են հայտնաբերել

Չեխիայում առգրավվել են թունավոր ալկոհոլի հերթական քանակությունը, հաղորդում է “Reuters”-ը: Խոսքը 3 հազար 300 լիտր ռոմի մասին է, որը հայտնաբերվել է Զլին քաղաքի պահեստներից մեկում: Մասնագետները պարզել են, որ առգրավված ռոմը 40 տոկոսով բաղկացած է մեթանոլից: Չեխիայի սանիտարական ծառայությունը նշել է, որ այն կարող էր հազարավոր մարդկանց մահվան պատճառ դառնալ: Ներկայումս ոստիկանությունը պարզում է ալկոհոլի […]

Ավտովթար Արթիկ-Հոռոմ ճանապարհին. երիտասարդը տեղում մահացել է

Հոկտեմբերի 17-ին, ժամը 01.35-ի սահմաններում, Արթիկ-Հոռոմ ճանապարհի 5-րդ կմ-ին  ‘ՎԱԶ-21099’  մակնիշի ավտոմեքենա է շրջվել: ‘ՎԱԶ-21099’-ի ուղևորը` 1985 թ. ծնված  Վահան Ադամյանը,  տեղում մահացել է, իսկ վարորդը  և   մյուս երկու ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկան

Հոկտեմբերի 15-ին, ժամը 16.00-ին, “Դեյվու Նեքսիա”  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դեմիրճյան և Պռոշյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Ինքնասպանություն Վանաձորում

 Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում, անհայտ քաղաքացին ահազանգել է Ոստիկանության Վանաձորի բաժին եւ հայտնել, որ Կարեն Դեմիրճյան 25 հասցեում երիտասարդ տղայի կախված դի կա: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ քննչական խումբը, Ոստիկանության քննչական […]

Հալեպում 2 հայ է զոհվել, մեկը վիրավոր է

Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում տեղի ունեցած մարտերի հետեւանքով կրկին 2 հայ է սպանվել, մեկը` վիրավոր է: Ինչպես henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, զոհվածները 1974-ին ծնված  Օվսենտ Սալիբան եւ  1981-ին ծնված Միսակ Քահաբյանն են եղել: Վիրավոր է Շանթ Տեր-Մղսյանը: Կես տարվա ընթացքում Սիրիայում 37 հայ է զոհվել:

Երիտասարդը ինքնասպան է եղել` տեսնելով ընկերների դիակները

Նախօրեին արտակարգ պատահար է գրանցվել ՌԴ Ռյազան քաղաքում: Ավտովթարի հետեւանքով զոհվել են  2 հայազգի ուղեւորները, մեքենայում գտնվող 2 աղջիկները  ծանր վիճակում հոսպիտալացվել են: “Audi A7” մակնիշի մեքենայի վարորդը` 1987-ին ծնված Գրիգորի Չալաբյանը,  ինքնասպան է եղել տեղում` տեսնելով ընկերների դիակները, տեղեկացնում է “Интерфакс”-ը: Ըստ նախնական վարկածի` վարորդը կորցրել է մեքենայի վերահսկողությունը եւ բախվել էլեկտրասյանը: Երիտասարդներից մեկը […]

՛՛ԳԱԶ-21՛՛-ը բախվել է բեռնատարին. կա զոհ

Հոկտեմբերի 14-ին, ժամը 21.15-ի սահմաններում, “ԳԱԶ-21” մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ճանապարի 4-րդ կմ-ին բախվել է “ՌԵՆՈ”  մակնիշի  բեռնատարի: Պատահարի հետևանքով “ԳԱԶ-21”-ի վարորդը` 1940 թ. ծնված  Սամվել  Խոսրովյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն:

Անկարան հայկական ինքնաթիռին հարկադրել է վայրէջք կատարել Էրզրումում

Թուրքական իշխանություններն Արեւելյան Թուրքիայի տարածքով թռչող հայկական մարդատար ինքնաթիռին ստիպել են վայրէջք կատարել, հաղորդում է  “AFP”-ը: Իր գործողություններն Անկարան բացատրել է ինքնաթիռի ուղեբեռն ստուգելու անհրաժեշտությամբ: Ինքնաթիռը վայրէջք է  կատարել Էրզրումում` Հայաստանի սահմանից ոչ հեռու: Սակայն ինչպես Henaran.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռի վայրէջքը Թուրքիայում պլանային էր եւ արվել է ըստ ձեռք բերված […]

Հրդեհներ հրավառությունից հետո

Հոկտեմբերի 14-ին, ժամը 22.00-ի մոտակայքում,   ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Հանրապետության հրապարակի մերձակայքում հրդեհ է բռնկվել. նախնական տվյալներով հրդեհի օջախը գտնվում է Տրանսպորտի եւ կապի նախարարության շենքի տանիքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հրդեհը մեկուսացվել է. պատճառը հրավառության արկղն էր: Ժամը 21.46-ին էլ ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Ամիրյան փողոցում հրդեհ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի