04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են Գազայի տարածքի վրա

Հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերն իսրայելական ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Գազայի տարածքի ուղղությամբ, հաղորդում է  “AFP”-ը:

“ՀԱՄԱՍ”-ի գրոհայինների բազայի ուղղությամբ իրագործած Իսրայելի ավիահարվածի արդյունքում ոչ ոք չի տուժել: Հարվածն իրականացվել է Գազայից  Իսրայելի տարածքի վրա հրթիռներ արձակելուց մի քանի ժամ հետո:

Իսրայելցի զինվորակնները հաստատել են այն փաստը, որ իրենց թիրախն է եղել “ՀԱՄԱՍ” շարժման բազան: Նրանց խոսքով` հարվածի պատճառ է դարձել շարժման ակտիվիստների գրոհը, որի արդյունքում Իսրայելի հարավում բնակելի տուն է փլուզվել:

Հանգստյան օրերի ընթացքում Գազայի տարածքում իսրայելական ռազմաօդային ուժերի  կողմից իրականացված մի շարք գրոհների հետեւանքով 5 գրոհային է ոչնչացվել:

Իսրայելական ռազմաօդային ուժերը պարբերաբար ավիահարվածներ են հասցնում Գազայի տարածքին, որոնց թիրախը պաղեստինցի գրոհայինները կամ նրանց զինապահեստներն են լինում: Բացի այդ, իսրայելցի զինվորականները հաճախ կրակ են բացում` ի պատասխան պաղեստինյան տարածքից արձակվող հրթիռների հարվածներին:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ