15 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Հրատապ. փլվել է կիսակառույց շենք. 11 տուժած, 8-ին տեղափոխել են հիվանդանոց /լրացվում է/ /վիդեո-ֆոտո/

Քիչ առաջ “Ջոուս” սրճարանի տարածքում` Երեւանի Խանջյան 20-ի հարեւանությամբ կառուցվող շինության վերին 2 հարկը փլվեց: Կան 10 տուժածներ, որոնցից 4-ին հոսպիտալացրել են: Անցորդները չեն տուժել. հիվանդանոց տեղափոխվածները շինարարարության վրա աշխատողներ են: Տուժածների մի մասին չեն կարողանում հանել փլատակների տակից: Henaran.am-ի թղթակիցն աշխատում է դեպքի վայրում: 13.52 Մեկ տուժածի եւս հանեցին փլատակների տակից: 14.09. Լրագրողներին չեզոքացրել […]

Մուսուլմաններն տոնում են Հաջը /վիդեո/

Հոկտեմբերի 24-ին Սաուդյան Արաբիայում սկսվում է իսլամի հետեւորդների ավանդական ուխտագնացությունը` Հաջը, դեպի Մեքքայի սրբավայրեր: Սովորույթի համաձայն` նախորդ գիշեր շատ հավատացյալներ բաց երկնքի տակ են անցկացրել: Այս  տարի կրոնական միջոցառմանը կմասնակցի շուրջ 2 մլն մուսուլման, գրում է “Росбалт”-ը: Այս կարեւոր տոնի կապակցությամբ Սաուդյան Արաբիան կոչ է անում ուխտագնացության ընթացքում զերծ մնալ քաղաքական սադրանքներից` առաջին հերթին նկատի […]

Հրատապ. Վթարի է ենթարկվել 43 համարի երթուղայինը. կան տուժածներ/ֆոտո/

Րոպեներ առաջ Երևանում վթարի է ենթարկվել 43 համարի  երթուղուն պատկանող ‘Գազել’ մակնիշի 04 41 Տ համարանիշի ավտոմեքենան: Սարալանջի ճանապարհից դեպի Տերյան փողոց ընթանալիս Ագրարային համալսարանի շենքի մոտ մեքենան կողաշրջվել է: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, գազելը բախվել է ‘Պեժո’ մակնիշի 33 AR 340 համարանիշի մեքենային ու կողաշրջվել: Կան տուժածներ: 4 ուղևորի մարմնական վնասվածքներով տեղափոխել են […]

Մեքենան բախվել է ծառին. վարորդը հիվանդանոցում մահացել է

Հոկտեմբերի 22-ին, ժամը 16.00-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 112-րդ կմ-ին  ‘ԳԱԶ-24’  մակնիշի ավտոմեքենա է բախվել  ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը, ժամը 18.00-ին, վարորդը`  1959 թ. ծնված Հարություն  Տոներյանը, հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն:

Մահացու վրաերթ

Հոկտեմբերի 22-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ՛՛Օպել Աստրա՛՛  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ագարակ-Ոսկեվազ ճանապարհին վրաերթի է ենթարկել 1954 թ. ծնված  Ասյա   Շահինյանին, որը տեղափոխվել է  հիվանդանոց, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:

Մահացածը վաշտի հրամանատար էր

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Կոտայքի մարզում այսօր “Օպել” մակնիշի ավտոմեքենայի հրդեհի հետեւանքով  Երևան-Սևան ավտոճանապարհային մահացածը ՀՀ ՊՆ N զորամասում  որպես վաշտի հրամանատար աշխատող 27-ամյա Գրիգոր Գրիգորյան է:

Այրված ավտոմեքենայի մոտ գտել են տղամարդու դի

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի,  հոկտեմբերի 22-ին՝ ժամը 06.00-ին, տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ հրդեհը մարվել է ժամը 06.01-ին: Ամբողջությամբ այրվել է “Օպել-աստրա” մակնիշի 33 SD 754 պետհամարանիշով ավտոմեքենան: Ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է անձը չպարզված 30-40 տարեկան […]

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով հայ կին է զոհվել /վիդեո/

Հոկտեմբերի 19-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով զոհված 7 մարդկանց դիակներն անճանաչելիության աստիճան մասնատված են եղել, հաղորդում է “Ալ-Կաբաս” թերթը: 8-րդ զոհի` հայկական ծագումով լիբանանցի Ջորջետա Սարգսյանի դին, միակն է եղել, որի ինքնությունը հաջողվել է պարզել: “Նաարնետի” տվյալներով` Սարգսյանի դին, ինչես նաեւ 46 տուժածներին տեղափոխել են “Ռիզկ” հիվանդանոցը: Ընդհանուր առմամբ` վիրավորների […]

Վիճաբանության արդյունքում 27-ամյա երիտասարդ է սպանվել

Հոկտեմբերի 19-ին, ժամը 01.55-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ ժամը 23.50-ի սահմաններում “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Թբիլիսյան խճուղուց իրենց մոտ է տեղափոխվել 27-ամյա Արսեն Շահբազյանի դիակը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հոկտեմբերի 18-ին, ժամը 23.30-ին, Թբիլիսյան խճուղում գտնվող ռեստորանային համալիրի դիմացի մայթեզրին, վիճաբանության ժամանակ, անհայտ […]

Հարսանիքի հյուրերը զոհվել են ռումբի պայթյունից

Աֆղանստանի հյուսիսում ռումբի պայթյունի հետեւանքով զոհվել են հարսանիքի հյուրերը, հաղորդում է “BBC New”-ը: Պայթյունի հետեւանքով առնվազն 18 մարդ է զոհվել, եւս 15-ը վիրավոր են: Իշխանությունների տվյալներով` զոհերի թիվը կարող է աճել: Ռումբը տեղադրված է եղել միկրոավտոբուսի մեջ, որով հյուրերը մեկնելիս են եղել հարսանիքի Դավլաթաբադ շրջանում: Զոհերը հիմնականում կանայք եւ երեխաներ են: Առայժմ հայտնի չէ` ահաբեկչությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի