Հրատապ. փլվել է կիսակառույց շենք. 11 տուժած, 8-ին տեղափոխել են հիվանդանոց /լրացվում է/ /վիդեո-ֆոտո/
Քիչ առաջ “Ջոուս” սրճարանի տարածքում` Երեւանի Խանջյան 20-ի հարեւանությամբ կառուցվող շինության վերին 2 հարկը փլվեց:
Կան 10 տուժածներ, որոնցից 4-ին հոսպիտալացրել են: Անցորդները չեն տուժել. հիվանդանոց տեղափոխվածները շինարարարության վրա աշխատողներ են: Տուժածների մի մասին չեն կարողանում հանել փլատակների տակից:
Henaran.am-ի թղթակիցն աշխատում է դեպքի վայրում:
13.52 Մեկ տուժածի եւս հանեցին փլատակների տակից:
14.09. Լրագրողներին չեզոքացրել են. չի թույլատրվում մոտենալ:
ԱԻՆ լրատվական ծառայության պետ Նիկոլայ Գրիգորյանը լրագրողներին հայտնեց, որ ընդհանուր 11 տուժած է եղել կառույցում: Նրանից 8-ին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիվանդանոց, իսկ 3-ն իրենք իրենց ոտքով են իջել փլված շենքից: Հիվանդանոց տեղափոխվածներից 4-ի վիճակը գանահատվում է ծայրահեղ ծանր, մյուս 4-ինը` միջին ծանրության: Դեռևս պարզ չէ, թե ում է պատկանում կառույցը: