Մուսուլմաններն տոնում են Հաջը /վիդեո/
Հոկտեմբերի 24-ին Սաուդյան Արաբիայում սկսվում է իսլամի հետեւորդների ավանդական ուխտագնացությունը` Հաջը, դեպի Մեքքայի սրբավայրեր: Սովորույթի համաձայն` նախորդ գիշեր շատ հավատացյալներ բաց երկնքի տակ են անցկացրել:
Այս տարի կրոնական միջոցառմանը կմասնակցի շուրջ 2 մլն մուսուլման, գրում է “Росбалт”-ը:
Այս կարեւոր տոնի կապակցությամբ Սաուդյան Արաբիան կոչ է անում ուխտագնացության ընթացքում զերծ մնալ քաղաքական սադրանքներից` առաջին հերթին նկատի ունենալով Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ սունիների եւ շիաների միջեւ հարաբերությունների սրումը Մերձավոր Արեւելքում:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի իշխանություններն աջակցել են սիրիացի ապստամբներին եւ հանդես են եկել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի եւ նրա կողմնակիցների դեմ Իրանում: Սակայն Սաուդյան Արաբիան, այնուամենայնիվ, համաձայնել է ընդունել ուխտագնացների Սիրիայից:
http://youtu.be/lgSUxXlH5Tk