08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Օխոտի ծովում ռուսական շոգենավ է կորել

Հոկտեմբերի 28-ի առավոտյան Օխոտի ծովում կորել է “Ամուրսկոյե” շոգենավը՝  11 հոգանոց աձնակազմով: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

Ամուրի Նիկոլաեւսկ նավահանգստից նավը պետք է ուղեւորվեր Օխոտսկի նավահանգիստ, սակայն ծովային փոխադրամիջոցում արտակարգ իրավիճակ է ստեղծվել, ու նավի անձնակազմը դադարել է արձագանքել ծովային փրկարարներին։

Աղետի ազդանշանն ստացվել է Շանտարյան կղզիներում: Ալքիներն ու ձնախառն անձրեւը դժվարացնում են որոնողական աշխատանքները:

Քամու ուժգնությունը այստեղ վայրկյանում 17 մետր է, ալիքների բարձրությունը՝ ավելի քան 2 մետր։ Ըստ  մասնագետների հնարավոր է, որ նավը չի խորտակվել: Նրանք ենթադրում են, որ վթարի ազդանշան տվող սարքն է ծովն ընկել:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ