25 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հրատապ.վառվում է ՀՀԿ-ի շենքի տանիքը /լրացված, ֆոտո, վիդեո/

Այսօր ժամը 11.27-ին ԱԻՆ-ը ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելիք Ադամյան փողոցում այրվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության շենքի տանիքը: Հրդեհի բարդության “Բիս 1” կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Henaran.am-ի թղթակիցը գտնվում է դեպքի վայրում եւ առաջիկայում մանրամասներ կհաղորդի:

12:02  ՀՀԿ-ից Henaran.am-ին հաղորդում են, որ հրդեհի առաջացման պատճառը  բանվորները անփությունն է եղել:

ՀՀԿ շենքի տանիքում շինաշխ

ատանքների ընթացքում եռակցման աշխատանքի ժամանակ հրդեհ է բռնկվել:

Հիշեցնենք, որ ՀՀԿ շենքի տանիքում այս տարվա մայիսի 22-ին եւս հրդեհ էր բռնկվել: Տուժել էր շենքի գույքն ու տեխնիկան, բարեբախտաբար, մարդկային զոհեր եւ տուժածներ չկային:

12.10 Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ,

IMG_0653

հրդեհը  մի քանի րոպեից ամբողջությամբ կմարվի: Լրագրողների հետ զրույցում Փրկարար ծառայության գեներալ-մայոր, պետի տեղակալ Վրեժ Գաբրիելյանն ասաց, որ այրվել է շատփոքր`մոտ 10քմ տարածք, զոհեր եւ տոժածներ չկան: Պատճառների մասին, նրա խոսքով, առայժմ վաղ է խոսել: ՀՀԿ շենքի մոտ աշխատանքները շարունակվում են, կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

IMG_0654

 

 

 

 

 

 

 

 

IMG_0656

 

 

 

 

 

 

 

 

IMG_0657

 

 

 

 

 

 

 

IMG_0661

 

 

 

 

 

 

 

 

 

 

IMG_0655

http://www.youtube.com/watch?v=CiO2KY0nS7I&feature=plcp

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ