ԱԻ նախարարի պարզաբանումը “Հարսնաքարի” հրդեհի շուրջ
Քիչ առաջ ՀՀ ԱԻ նախարարից Henaran.am-ը պարզաբանումներ է ստացել “Հարսնաքարում” բռնկված հրդեհի վերաբերյալ: ԱԻ նախարար Արմեն Երիցյանը փոխանցեց, որ կապի մեջ է փրկարար ծառայության պետի հետ: Վառվում է “Հարսնաքարի” տանիքը: Այս պահին դժվար է ասել հրդեհի բռնկման պատճառը:
Henaran.am-ի դիտարկմանը, թե հայտնի դեպքերից հեոտ “Հարսնաքարը” դարձել էր հասարակական դժգոհության օբյեկտ, հնարավոր է, որ հրդեհը ոչ թե պատահականություն, այլ դիտավորություն է, նախարարը պատասխանեց. ”Չեմ կարող ասել: Այդ հարցին ավելի շուտ իրավապահ մարմինները կպատասխանեն: Մերոնք այնտեղ աշխատանքներ են կատարում եւ շուտով հայտնի կդառնա նաեւ պատճառը”:
Արմեն Երիցյանը նշեց, որ “Հարսնաքարում” աշխատում է 4 հրշեջ մեքենա: Նախարարը խոստացավ ավելի ուշ մանրամասներ փոխանցել: