25 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հրդեհ “Հարսնաքարում” /լրացված/

Henaran.am.am-ի խմբագրություն զանգահարած ընթերցողը ահազանգում է, որ այս պահին այրվում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող “Հարսնաքար” ռեստորանային համալիրը: Ականատեսը մեզ փոխանցեց, որ այրվում է ռեստորանի տանիքը:Մանրամասները` քիչ անց:

ժամը 17:29. Մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նաև ԱԻՆ խոսնակ Նիկոլայ Գրիգորյանը: Ժամը 16:50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ավան վարչական շրջանի ‘Հարսնաքար” ռեստորանային համալիրի տանիքում: Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք: Հայտարարվել է հրդեհի 2-րդ աստիճանի բարդության կանչ:

Հրդեհի պատճառների մասին, ըստ խոսնակի, դեռևս տեղեկություն չկա:

17:51 Հրդեհը մեկուսացվել է 17:27-ին, մարվել` 17:38-ին: Նախնական տվյալներով` այրվել է 300 քմ տանիք:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ