23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Դավիթաշենում բուլդոզերները մտել են այգի և ծառեր են արմատախիլ անում

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)-ը հայտարարում է, որ Դավիթաշենում բուլդոզերները մտել են այգի և ծառեր են արմատախիլ անում: Բնակիչները դեմ են: Նրանց օգնություն է անհրաժեշտ: Լրագրողներ ու երևանցիներ, միացե´ք, օգնե´ք, լուսաբանե´ք: Անհրաժեշտ է կանխել ծառերի ոչնչացումը: Հասցեն` Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 46 շենքի ետնամաս:

Պետք է պաշտպանել Սևանի ջրի մաքրությունը. Վլադիմիր Մովսիսյան

Սևանա լճի կարևորության մասին այսօր “Հենարան”  ակումբում խոսեց ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Նա նշեց, որ Սևանը վերջին տարիներին համարվում էր  մահացող լիճ, քանի որ փոխվել են բոլոր ռեժիմները: Այժմ համատեղված գրաֆիկով աշխատանքի հետևանքով արդյունքները տեսանելի են դարձել: “Շատ աշխատանք է կատարվում Սևանի բնական պաշարների պահպանման ուղղությամբ: Էկոլոգիական պրոցեսները վերականգնելը բավականին […]

Անընդհատ սպառումը կարող է բերել կատաստրոֆայի, որին մենք արդեն շատ մոտ ենք

“Ամեն տարի կորցնում ենք գյուղատնտեսական նշանակության հողեր, լցնում ենք այդ հողերը արտադրական թափոններով և չենք հասկանում, թե ինչ վնաս է դա մեր փոքր երկրին”,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում լրագրողների հետ մտահոգիչ այս թեմայով կիսվեց “Էկոլուր” հ/կ-ի նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանը: Բնապահպանը տեղեկացրեց, որ  պաշտոնական  տվյալներով Հայաստանի հողերի  88 տոկոսից ավելին ենթակա է անապատացման և որպես էկոհամակարգ սա […]

Թեղուտում կիրականացվեն բնապահպանական ստուգումներ

Մարդու իրավունքների պշտպանի աշխատակազմից տեղեկացնում են: Բնապահպանների երկարատև պայքարի և Մարդու իրավունքների պաշտպանի միջամտության արդյունքում «Թեղուտ» ՓԲԸ-ում 2013 թվականի չորրորդ եռամսյակում վերջապես կիրականացվեն բնապահպանական ստուգումներ: Այս մասին Պաշտպանի աշխատակազմը պատասխան գրություն է ստացել ՀՀ բնապահպանության նախարարությունից: Հույս ենք հայտնում, որ պետական իրավասու մարմինների կողմից ստուգումները կիրականացվեն օրենքի խիստ պահպանմամբ, հստակ սահմանված ժամկետներում և կձեռնարկվեն բոլոր […]

Բաց նամակ արքայազն Չարլզին

Ձերդ մեծություն, ողջունում ենք Ձեզ մեր երկրում եւ մաղթում հաճելի տպավորություններ: Հասկանում ենք, որ Ձեր այցը մասնավոր է, սակայն ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել Ձեզ հյուընկալող անձի եւ Հայաստանում բրիտանական մասնավոր ընկերության գործունեության հետ կապված մի քանի խնդրի վրա, որոնք խիստ մտահոգում են Հայաստանի հանրությանը եւ ներքոստորագրյալներիս: Արմեն Սարգսյանը, ում մասնավոր հրավերքով գտնվում եք Հայաստանում, նորաստեղծ […]

Իմ տուն քանդվելա, ես էլ ապրելու հնար չունեմ … վարչապետի դեղը դարման չի

“ Բալա ջան, ինձ ոչ իրանց վարկ սառացնելնա պետք, ոչ էլ հարկից ազատելը: Ես բանկին պարտք չունեմ, որ սառըցնեն: Հողի հարկն էլ կտամ մենակ իմ  ծառներս հետ բերեն”,- Հովհաննես Սիմոնյանի վերքին դարման չէ`  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումը, թե Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած գյուղացիները կազատվեն հողի և ջրի հարկից, նաև դոլարային վարկերը կփոխարինվեն դրամայինի՝ պետության […]

Խողովակները գետն են նետել. Մարցի գյուղացիները դեմ են ՀԷԿ-ի կառուցմանը

“Եթե ընտրությունների ժամանակ մարդու քվեն կեղծվում է, ապա բնականաբար, մարդու դեմ կարծիքը կհասնի թղթին ու կդառնա կողմ “,- “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ  հանդիպմանն ասաց բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը` պատասխանելով այն հարցին` Մարց գյուղի բնակիչները համաձա՞յն են գետի վրա ՀԷԿ կառուցելուն: Հիշեցնենք, վերջերս Մարց գետի վրա երրորդ ՀԷԿ-ի կառուցումը բողոքի ալիք է բարձրացրել գյուղացիների մոտ:  […]

Բնապահպանության նախարարին հարցրին` սպառե՞լ եք Ձեզ /վիդեո/

”Ես ասեմ, որ մենք բավական լուրջ աշխատանք ենք ծավալում այս տարիների ընթացքում, կարծում եմ, որ մեր ծրագրերը շարունակական են, լավ թիմ ունենք նախարարությունում և պատրաստ ենք աշխատելու և լուծել այն խնդիրները, որ դրված է նախարարության առջև”,-այսօր կառավարությունում, պատասխանելով լրագրողների հարցին, թե սպասելի էր իր վերանշանակումը, ասաց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: ”Խոսակցությունները, տարբեր լուրերը մեր նախարարության, […]

Ձկնաբույծներն ահազանգում են

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Հայ ձկնաբույծների միություն” ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը տեղեկացրեց, որ Հայաստանում ձկնաբուծությունը այս պահին գտնվում է անբարենպաստ  վիճակում, “տուժվում է և խոշորը, և միջինը, և փոքրը”. “Մենք խնդրել էինք և նախագահին, և վարչապետին, որ ստեղծեն ձկնաբուծության խնդիրները ուսումնասիրող խումբ, սակայն նրանց բացահայտած խնդիրների արձանագրությունները մնացել են սեղանին, լուծումներ չեն ստացել”,-նշեց Աթոյանը: […]

“Մենք ենք այս քաղաքի տերը” պահանջում է

Երևանի ընտրություններին ընդառաջ “Մենք ենք այս քաղաքի տերը” քաղաքացիական նախաձեռնությունը նշում է, որ Երևանի ավագանու թեկնածու քաղաքական ուժերից մեկը  ամբողջությամբ և նույնությամբ որպես նախընտրական ծրագիր հրապարակել է նախաձեռնության 20 պահանջների ցանկը (սեպտեմբեր 2012): Իսկ մյուս կուսակցություններն էլ իրենց ծրագրերում ներառել են այդ պահանջներին համահունչ մի շարք կետեր: Որոշ ծրագրեր էլ ընդհանրապես կտրված են Երևանի իրական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված