Ծառուկյանին կտուգանեն, եթե
Այսօր կառավարության նիստից հետո ՛՛Արարատցեմենտ՛՛ գործարանի վերաբերյալ լրագրողներին պարզաբանումներ տվեց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Նա նշեց, որ մի քանի հարյուրապատիկ անգամ ավելի ջուր է գնում գործարան, քան պետք է գործարանի կարիքների համար:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հայտարարությանը, թե գործարանի ջրազրկումը ու հարակից բնակավայրեր տանող ջրանցքի պոմպակայանի անջատումը ճնշման եղանակ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վրա, Հարությունյանը շեշտեց, որ գործարանում ու այդ հատվածում ուսումնասիրություններն սկսվել են դեռևս դեկտեմբերից:
Ավելին նախարարը հայտնեց, որ գործարանի ղեկավարությունը դեմ չի եղել այդ ուսումնասիրություններին: ՛՛Իրենք որևէ առարկություն չեն ունեցել: Անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրվել են ու կատարել ենք ուսումասիրություններ, որոնք դեռ շարունակվում են: Բացարձակ նման երանգավորում չկա, եթե նման երագ լիներ, ինչու էինք դեռ դեկտեմբերին կատարել: Մեր խնդիրն այդ դաշտում չէ: Նման մեկնաբանություններն անհիմն ու անտեղի են՛՛:
Հարությունյանի խոսքով՝ անջատումն ընդամենը եղել է կես օրով , եղել է թեստային անջատում ու այդ ընթացքում էլ հայտնաբերվել են ստացվող ու օգտագործվող ջրի համեմատական ահռելի տարբերություները: ՛՛Ի՞նչ պոմպակայանի մասին է խոսքը, ջուրը գալիս է ջրբաժան ու բաժանվում երկու մասի, մի մասը մի համայնքներով է գնում, մյուսը՝ այլ: Այդ ջուրը գնում է դեպի Արարատ ու Արմաշ, Երասխ, Սուրենավան, այս համայքններն են օգտվում այս ցամաքուրդային համակարգից՛՛: Իսկ անջատումը կատարվել է անձամբ նախարարի հրահանգով:
Իսկ հնարավոր է գործարանում էլ ապօրինություններ հայտանբերվեն: Հարությունյանի խոսքով՝ հնարավոր է, այդ դեպքում կտեղեկացնեն:
Իսկ այն համայնքներում, որտեղ հայտանբերվել են ապօրինություններ, լինելու են տույժեր ու տուգանքներ: ՛՛Գործարանի հետ կապված դեռևս պատկերն այնպիսին չէ, որ տուգանքների մասին ներկայացնենք: Մի կենտրոնացեք, մենք մեր գործն ենք անում ու անելու ենք, լինելու ենք բաց ու թափանցիկ:
Գործարանի հետ կապված եթե այս ընթացքում, որ չեն ունեցել ջրօգտագործման թույլտվություն ու իրենց հայտարարությունը չհամապատասխանի իրենց երկայացրած հաշվետվություններին, այո, տուգանելու ենք՛՛: