26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

“Ժամկետանց ձուն շուկայում տնտեսվարողի անփութության հետեւանք է”

Շուկայում առանց մակնշման եւ ժամկետանց ձու է հայտնաբերվել, ինչը, սակայն, տնտեսվարողի անփութության հետեւանք է: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց  գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը: “Հայտնաբերված խմբաքանակներն այնքան փոքր են եղել, որ կարող ենք ասել, որ զուտ անփութության հետեւանքով է […]

Մսամթերքն էժանանում է

2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է խոշոր եղջերավոր կենդանիների և ոչխարների գլխաքանակը: Այս հանգամանքն իր ազդեցությունն է թողնում ներքին շուկայում մսի գների ձևավորման վրա: Ընթացիկ տարում ևս շարունակվում է մսի գնանկման միտումները: Այսպես, նախորդ տարվա համեմատությամբ տավարի մսի գները նվազել են 100-150 դրամով, խոզի մսինը` 8-10 %-ով, իսկ ոչխարի մսինը` […]

Գազի հետ ազո՞տ են խառնել

“Ներազգային ազատագրական շարժման” հիմնադիր Վահան Մարտիրոսյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդեմ “Գազպրոմ-Արմենիայի”, եթե իրենց կասկածները առարկայորեն ապացուցվեն: Շարժումը պարզել է, որ “Գազպրոմ-Արմենիա”-ում նվազեցնում են սպառողներին տրամադրվող գազի կալորիականությունը: Տեղեկատվությունը տրամադրել է ընկերության աշխատակիցներից մեկը, սակայն նրա անունը հասկանալի պատճառով չեն տալիս: Այդ աշխատակիցը պատմել է, որ ընկերությունում արգելվում է մտնել  լաբորատորիա ւ եւ գազի […]

Հարբած ես եղել. ֆերմերը` փոխնախարարին. ”թեժ” կրքեր ասուլիսին /վիդեո/

Այսօր ”Հենարան” մամուլի ակումբում Արարատի մարզի ֆերմերներ` Ռաֆիկ Պողոսյանը, Մեսրոպ Հայրապետյանը, նրանց ղեկավարները եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանն անդրադարձան անորակ ցորենի հետ կապված գյուղնախարարության և ֆերմերների մեկ տարի տևած դատական գործընթացին: Ֆերմերները դժգոհ են նախարարության կողմից տրամադրված էլիտար սերմնացուից, որն, ինչպես իրենք են պնդում, անորակ էր, և նորմալ բերք չի տվել: Այս սերմնացուի պատճառով իրենք բավական մեծ պարտքերի […]

Սամվել Ալեքսանյանի տված հացն ու լիքը աղցանը /ֆոտո/

Ավան վարչական տարածքի “Սթար” սուպերմարկետի շենքը վերափոխվել է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող  “Երեւան սիթի”-ի եւ երեկվանից բացվել է: Նախապես հայտարարություն էր փակցվել, որ խանութ մտնողներին անակնկալ է սպասվում: Պարզվեց, տեղում հաց է թխվում եւ անվճար ”վաճառվում”: Ընդ որում, մեկ հոգու մեկական հաց էր նվիրվում: “Չես կարա առնես երկու հատ, անվճար ա, մի […]

”Գործատուները պարտավոր են պահել”

”Կա նպատակ ու կա ճանապարհ, մեր նպատակը շատ հստակ է, մենք ասում ենք, որ կենսաթոշակի լուծման միակ ճանապարհը մենք այստեղ ենք տեսնում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը` խոսելով ”Պարտադիր կուտակային կենսաթոշակային” համակարգի մասին: Հակոբյանը բնական է համարում, որ այս ճանապարհը պիտի բերի որոշակի դժգոհությունների: Հարցին, թե չի կարծում, թե համակարգի […]

Կրկին թանկացումներ /վիդեո/

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ ՀՀ Կառավարությունն որոշումը, համաձայն որի՝ Հայաստանում արտադրված և ներմուծված բոլոր այն ապրանքները, որոնք փաթեթավորված են, պետք է դրոշմակնքվեն, հանգեցնելու է թանկացումների: ”Լրացուցիչ ծառայություն է, ինքնարժեքը կբարձրանա, իհարկե, կլինեն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բագրատյանը: ”Եթե գինն էլ չբարձրանա, ինքնարժեքը կբարձրանա, այդ դեպքում բյուջե փոխանցվող փողը կպակասի”,-հավելեց […]

՛՛Այս շարժումը նման է ձնագնդի՛՛. ՛՛Դեմ եմ՛՛-ը Վանաձորում է /ֆոտո, վիդեո/

”Հիմա մեզ հետ եկեք Արցախ պուրակ՛՛, այս կոչով ՛՛Դեմ եմ՛՛ շարժումը ուղևորվեց Վանաձոր: Ինչպես և նախատեսված էր, մասնակիցները նախ հավաքվեցին Հայքի հրապարակում, ապա Տիգրան Մեծ փղոցով քայլեցին դեպի Արցախ պուրակ: Ընթացքում նրանք իրազեկում էին իրենց հանդիպած քաղաքացիներին, թե որ դեմ են Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին: Մասնակիցներին մեկը, ով ներկայացավ որպես ուսուցիչ, մեզ հետ […]

Ուկրաինայում ահաբեկչությո՞ւն է պատրաստվում

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն հայտարարել է, որ իրենք օպերատիվ տեղեկություն ունեն աջ ծայրահեղական խմբավորումների կողմից ահաբեկչության պատրաստման մասին, տեղեկացնում է РИА Новости-ն: «Աջ ծայրահեղական խմբավորումները պատրաստվում են կրկին խարխլել խաղաղությունը եւ չեն կանգնի անգամ ահաբեկչական գործողության առաջ: Այդ մասին են վկայում եւ՛ մեր ունեցած օպերատիվ տեղեկությունները, եւ՛ Արհմիությունների տան վերջին պայթյունը»,- ասել է […]

Ինչո՞ւ չմիացան մեզ. Հակոբյանն՝ իշխանությանը

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռոըբեն Հակոբյան քմահաճություն է համարում այն, որ նախևառաջ ԱԺ քաղաքական մեծամասնությունը որոշեց դեմ քվեարկել ոչ իշխանական չորս ուժերի կողմից առաջարկված ժամանակավոր հանձնաժողով ստեղծելո առաջարին, իսկ հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ իրենք կստեղծեն ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի ՛՛գազային պայմանագրերի՛՛ հետ կապված մութ հարցերը: ՛՛Եթե պետք է նույն հանձնաժողովը նույ հարցերին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի