”Գործատուները պարտավոր են պահել”
”Կա նպատակ ու կա ճանապարհ, մեր նպատակը շատ հստակ է, մենք ասում ենք, որ կենսաթոշակի լուծման միակ ճանապարհը մենք այստեղ ենք տեսնում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը` խոսելով ”Պարտադիր կուտակային կենսաթոշակային” համակարգի մասին:
Հակոբյանը բնական է համարում, որ այս ճանապարհը պիտի բերի որոշակի դժգոհությունների:
Հարցին, թե չի կարծում, թե համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարը կարող է դառնալ քաղաքական ու ավելի մեծ չափեր ստանալ, նա պատասխանեց. ”Մենք փողը չենք վերցնում, որ ինչ-որ բան անենք, փողը վերցնում ենք քաղաքացիների վաղվա օրվա համար, որովհետև կենսաթոշակ բարձրացնելու այլ ճանապահ մենք չունենք: Կամ պետք է հարկերը շատ կտրուկ բարձրացնենք, կամ պետք է տնտեսությունը կտրուկ զարգանա, այս բոլորը հնարավոր չի”:
Ինչ վերաբերում է կառավաիչների հանդեպ եղած անվստահությանը, ապա Հակոբյանը նշեց, որ կառավարիչները վստահելի են, 3Ա որակավորում ունեն:
Դիտարկմանը, թե չնայած ՍԴ-ը կասեցրել է 5 տոկոս գումար պահելու հոդվածը, դրա համար պատիժ չի նախատեսվում, սակայն գործատուները պահումներ են անում, ՀՀԿ պատգամավորն արձագանքեց. ”Ինչ որոշում որ կայացվել է կասեցնելու համար, դա կասեցված է: Իհարկե, պիտի պահեն, օրենքով, որովհետև դա կասեցված չէ: Կարող են չվճարել, բայց պարտավոր են պահելու, գումարները պարտավոր են պահելու”: