17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գազի հետ ազո՞տ են խառնել

“Ներազգային ազատագրական շարժման” հիմնադիր Վահան Մարտիրոսյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդեմ “Գազպրոմ-Արմենիայի”, եթե իրենց կասկածները առարկայորեն ապացուցվեն: Շարժումը պարզել է, որ “Գազպրոմ-Արմենիա”-ում նվազեցնում են սպառողներին տրամադրվող գազի կալորիականությունը:

Տեղեկատվությունը տրամադրել է ընկերության աշխատակիցներից մեկը, սակայն նրա անունը հասկանալի պատճառով չեն տալիս: Այդ աշխատակիցը պատմել է, որ ընկերությունում արգելվում է մտնել  լաբորատորիա ւ եւ գազի կալորիականությունը իջեցնող եւ ազատ խառնող սարքավորման սենյակը: “Գազպրոմ-Արմենիա”-ում կա այդպիսի 3 սարքավորում՝ յուրաքանչյուրը 350 000դոլար արժողությամբ:

Սարքավորումների օգնությամբ թթվածնից երեք փուլով ստանում են ազոտ, այսինքն ազոտի վրա ծախսվում է 0 դրամ:

“Դա նման է նրան, որ կաթի հետ ջուր խառնեն ու ստանալով ավելի մեծ քանակությամբ կաթ` վաճառեն այն: Ռուսաստանից ստացվում է X քանակությամբ բարձր կալորիականությամբ գազ, այստեղ այս սարքավորման միջոցով գազի քանակը դարձնում են Y  քանակի ու վաճառում բաժանորդին”,-ասաց Վահան Մարտիրոսյանը:

Հենց այս պատճառով է, որ անցած ամիսներին,  բնակիչներին թվում էր, որ սովորականից ավելի շատ գազ են ծախսել, ավելին, գազասարքավորումներն էին փչանում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ