05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

՛՛Այս շարժումը նման է ձնագնդի՛՛. ՛՛Դեմ եմ՛՛-ը Վանաձորում է /ֆոտո, վիդեո/

”Հիմա մեզ հետ եկեք Արցախ պուրակ՛՛, այս կոչով ՛՛Դեմ եմ՛՛ շարժումը ուղևորվեց Վանաձոր: Ինչպես և նախատեսված էր, մասնակիցները նախ հավաքվեցին Հայքի հրապարակում, ապա Տիգրան Մեծ փղոցով քայլեցին դեպի Արցախ պուրակ: Ընթացքում նրանք իրազեկում էին իրենց հանդիպած քաղաքացիներին, թե որ դեմ են Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին:

Մասնակիցներին մեկը, ով ներկայացավ որպես ուսուցիչ, մեզ հետ զրույցում նշեց, որ այս բաղադրիչը հակասահմանադրական է, դա հասկանում է ՍԴ-ը և այդ պատճառով էլ կասեցման որոշում է կայացրել: Հիշեցնենք, որ ՍԴ որոշումը դեռ վերջնական չէ, և միայն մարտի 28-ի նիստից հետո հայտնի կդառնա՝ կասեցվում է օրենքի կիրառումը, թե ոչ:

Մեր զրուցակիցը նաև նկատեց. ՛՛Այս շարժումը նման է ձնագնդի, գնալով մեծանում է՛՛:

15:30

Արցախ պուրակում հավաքվածները ներկայացրին իրենց պահանջները, որոնք ուղեկցվում էին ՛՛ոչ պարտադիրին, ոչ պարտադիրին՛՛ կոչերով:

Դիտեք նաև տեսանյութը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ