20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

“Ժամկետանց ձուն շուկայում տնտեսվարողի անփութության հետեւանք է”

Շուկայում առանց մակնշման եւ ժամկետանց ձու է հայտնաբերվել, ինչը, սակայն, տնտեսվարողի անփութության հետեւանք է: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց  գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը:

“Հայտնաբերված խմբաքանակներն այնքան փոքր են եղել, որ կարող ենք ասել, որ զուտ անփութության հետեւանքով է դա եղել”,– նշեց նա: Ձուն արտադրության օրվանից սկսած` 25 օր է պիտանի օգտագործման համար: Մինչդեռ ներկրված ձվի վրա մակնշված է եղել 60 օր:

Ըստ բանախոսի` այդ ձուն Հայաստան է մտել դեռ 25 օրը չլրացած: Վ. Դանիելյանը հավատացրեց, որ ժամկետանց սննդի ներմուծումը Հայաստան անհնար է:

Բանախոսը նշեց նաեւ, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանում արտադրվել է մոտ 615 200 000 ձու, ներկրվել` 18 մլն ձու։ Ներկվել է տարբեր երկրներից՝ այդ թվում Թուրքիայից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ