17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հարբած ես եղել. ֆերմերը` փոխնախարարին. ”թեժ” կրքեր ասուլիսին /վիդեո/

Այսօր ”Հենարան” մամուլի ակումբում Արարատի մարզի ֆերմերներ` Ռաֆիկ Պողոսյանը, Մեսրոպ Հայրապետյանը, նրանց ղեկավարները եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանն անդրադարձան անորակ ցորենի հետ կապված գյուղնախարարության և ֆերմերների մեկ տարի տևած դատական գործընթացին:

Ֆերմերները դժգոհ են նախարարության կողմից տրամադրված էլիտար սերմնացուից, որն, ինչպես իրենք են պնդում, անորակ էր, և նորմալ բերք չի տվել: Այս սերմնացուի պատճառով իրենք բավական մեծ պարտքերի տակ են ընկել: Ռաֆիկ Պողոսյանը հայտարարեց, որ 167 ֆերմեր այս բախտին է արժանացել, իսկ դատական գործը մի քանիսն են միայն շահել: Նրանցից է Մեսրոպ Հայրապետյանը, ով այս պատմությունից հետո ցանկանում է արտագաղթել երկրից:

Ասուլիսի ընթացքում ֆերմերները մեղադրեցին գյուղնախարարությանը, փոխնախարարին ստելու մեջ, իսկ վերջինս էլ հակադարձեց, թե նրանք են ստում: Գյուղփոխնախարարի եւ ֆերմերների ՛՛թեժ՛՛ բանավեճը հատեց կոռեկտության սահմանը: 

Դիտեք տեսանյութը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ