08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նաիրիտցիները վախենում են կորցնել աշխատանքը. բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ /վիդեո/

Այս պահին, երբ Ազգային ժողովի նիստում քննարկվում է “Նաիրիտ” գործարանի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, խորհրդարանի շենքի առաջ բողոքի ակցիա են կազմակերպել ՀՅԴ “Նիկոլ Աղբալյան” երիտկառույցի ներկայացուցիչներն ու նաիրիտցիները: Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, ակցիան նախաձեռնել է ՀՅԴ երիտթեւը, քանի որ հարցը խորհրդարանի օրակարգ է մտցրել ԱԺ ՀՅԴ խմբակցությունը: Մեր թղթակցի հաղորդմամբ, մի քանի տասնյակ […]

Մենք հո մեր ժողովրդի թշնամին չենք. Հովիկ Աբրահամյան /վիդեո/

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը որպես բարեփոխում հիանալի գաղափար է: ՛՛Պարզապես նորից եմ ուզում ասել, որ մենք, եթե կա խնդիր որևէ օրենքի հետ կապված, պատրաստ ենք այդ հարցերը վերանայել: Բայց գլոբալ առումով գաղափարը որպես ռեֆորմ շատ լավն է՛՛,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահը՝ հավելելով, որ թերությունների դեպքում պատրաստ […]

Նախագահը պրոբլեմ կունենա /վիդեո/

  ”Կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը տեղի կունենա այն պահին, երբ տեղի կունենա: Քանի դեռ տեղի չի ունեցել, հուսախաբ մի եղեք, մի սպասեք, որ մենք առաջնորդվելու ենք ձեր ցանկություններով”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն՝ ի պատասխան հարցի, թե ինչու կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը չընդգրկվեց այս ԱԺ քառօրյայում: Արսենյանը շեշտեց, որ ԱԺ ոչ […]

Գազը կանջատեն` ռուսներին պիտի վճարել

“Մինչեւ հիմա ընդառաջում էինք, հիմա էլ չենք սպասելու, մուծեք, կարգադրել են անջատել գազը, 2 օր ժամանակ ունեք”,-նման կոչ են անում գազի հսկիչները բնակիչներին: Ինչպես նշեցին սպառողները Henaran.am-ի հետ զրույցում, չնաած պարտքերին, մինչ օրս նախադեպ չի եղել, որ չվճարման դեպքում գազամատակարարումը  դադարեցվի: Մինչդեռ հիմա արդեն առաջվանը չէ: “Գուցե մտածեցին ցուրտ ա, մեկ ա ուր ենք փախնելու, […]

՛՛Մեզ մի քաշեք մի ճահիճ՛՛. ՛՛ավելի հայրենասեր չեք…՛՛

՛՛Գազի՛՛ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում հայտարարեց, թե ոչ իշխանական ուժերի առաջարկը մերժվեց և գրեթե նույնաբովանդակ առաջարկ ներկայացվեց մեծամասնության և ՕԵԿ-ի կողմից, ինչին իրենք դեմ չեն, քանի որ իրենց համար կարևորն այն է, որ հարցերը պատասխաննե ստանան:  ՛՛ԲՀԿ-ն ասել է, որ կարող է ՀՀԿ-ի կամ կոալիցիայի անունով հանձնաժողով ստեղծվի, միայն […]

Սահմանային անցակետերը համապատասխանում են Մաքսային միության չափորոշիչներին

 ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի  նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Մաքսային միության անդամակցությանը՝ նշեց, որ  սահմանային անցակետերի մասով այն իրավիճակը, որը հիմա կա Հայաստանում, համապատասխանում է Մաքսային միության պայմաններին: “Հաջորդը ինֆորմացիոն տեխնոլոգիաների հաշվառումն է, այսօր ՊԵԿ-ն ունի բավական լավ զարգացած հաշվառման համակարգ: Որոշ փոփոխություններ կլինեն, օրինակ՝ Մաքսային միությունում ծածկագրերը պետք է […]

Գյուղնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Նախորդ տարվա արդյունքներն ամփոփելու  և ընթացիկ տարվա գործունեության  քննարկումների համար ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր  հրավիրել անասնաբուժական մարզային կառույցների 50-ից ավելի  ղեկավար աշխատողների և մասնագետների:              «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն»  ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագրի միջոցառումները արդյունավետորեն  կազմակերպելու համար ,նախարարը հանձնարարել է  ծառայություն իրականացնող […]

Ինչու մերժվեց ԱԺ ոչ իշխանական ուժերի առաջարկը

Ազգային ժողովի նիստում քննարկվում է ”Գազային հարցերով” ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի առաջարկը: Հիմնական զեկուցող, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ գազային հարցերի ուսումնասիրության խնդիրը հատկապես արդիական դարձավ դեկտեմբերի 2-ին ստորագրված պայմանագրերից հետո, երբ բազմաթիվ հարցեր ծագեցին: ՀՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց, որ նման առաջարկով հանդես են եկել նաև ԱԺ ոչ իշխանական ուժերը, սակայն […]

Ուկրաինան սնանկության են հասցրել. Յացենյուկ

Ուկրաինայի “Բատկիվշչինա” խորհրդարանական խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինայի պետական գանձարանը թալանված է, իսկ երկիրն էլ սնանկության են հասցրել, տեղեկացնում է gazeta.ru-ն: Նման եզրակացություններ են արվել նախօրեին “Ֆինանսների նախարարության մնացորդների”, ինչպես նաև Ուկրաինայի պետական բանկի և Պետական գանձարանի ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքում: Յացենյուկն ասել է, որ պարտքային պարտավորությունները վճարելու համար միջոցներ չկան:

Սերմացու, տոհմային կենդանիներ, գյուղտեխենիկա՝ցածր մաքսատուրքով

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը կկանխի  անորակ եւ բարձրաժեք սննդամթերքի ներկրումը: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղեյանը:  “Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզի ստեղծման հարցով յոթ կետեր ենք առաջարկել: Քննարկման համար միացյալ հանձնաժողովից մասնագետներ են այցելել մեզ, հիմնականում քննարկվել են ՄՄ-ին ոչ անդամ երկրների հետ հարաբերությունների հստակեցման, պետության կողմից ցուցաբերած աջակցությունը գյուղոլորտին եւ նախարարության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված