01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

11զոհ` հյուրանոցի փլուզման հետեւանքով /վիդեո/

11 մարդ զոհվել եւ եւս 14-ը վիրավոր են Հնդկաստանի հարավում գտնվող երկհարկանի հյուրանոցի փլուզման հետեւանքով, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը:  Փլատակների տակից 10 մարդու են հանել, եթադրվում է, որ դեռ նույքան մարդիկ էլ մնացել են փլատակների տակ: Ըստ նախնական վարկածի` փլուզման պատճառ է դարձել աղյուսների ծանրությունը, որոնք խոհանոցային թավաների տեղադրման համար են նախատեսված եղել: Ավելի վաղ տեղի […]

Եգիպտոսում 15 մարդ է սպանվել` Մուրսիի համախոհների ցույցը ցրելու արդյունքում

Եգիպտոսում առնվազն 15 մարդ է զոհվել` տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի համախոհների ցույցը զինվորականենրի կողմից ցրելու արդյունքում: Ականատեսների խոսքով`ցուցարարների դեմ արցունքաբեր գազ եւ մարտական փամփուշտներ են կիրառվել, տեղեկացնում է “BBC”-ն: Նշվում է, որ տասնյակ մարդիկ են վիրավորվել: “Մուսուլման եղբայրներ” իսլամիստական շարժման ղեկավար Մուստաֆա Հաթիբը լրագրողներին հայտնել է, որ ինքն անձամբ է հիվանդանոցում տեսել 7 սպանվածների դիակները` […]

Ահաբեկչություն` բուդդիստական սրբավայրի մոտ

Հնդկաստանի  Բոդհ-Գայա վայրում, որտեղ գտնվում են բուդդիստների սրբավայրերը, անհայտ անձինք ոչ մեծ հզորությամբ 9 ռումբ են պայթեցրել, որի հետեւանքով 2 բուդդիստ քահանա եւ 2 զբոսաշրջիկ նե տուժել, գրում է “mail.ru”-ն: Հնդկական իշխանությունների տվյալներով` վնավսել են մի քանի եկեղեցիներ: Ոստիկաններին հաջողվել է վնասազերծել եւս 2 ռումբ, որոնցից մեկը գտնվել է Բուդդայի 24 մետր բարձրությամբ արձանի մոտ: […]

Ահաբեկչություն Եգիպտոսում. մեկ զոհ, 3 վիրավոր

Եգիպտոսում` Սինայի թերակղզում, գրոհայիններն ահաբեկչություն են իրականացրել: Նրանք կրակ են բացել բանակային անցակետի, զորամասի եւ ոստիկանական բաժանմունքի վրա: Զինծառայողներից մեկը զոհվել է, եւս 3-ը վիրավոր են: Թե ով է պատասխանատու այս հարձակման համար եւ արդյոք դա կապված է Մուրսիի իշխանության տապալման հետ, դեռեւս հյատնի չէ, հաղորդում է “Вести”-ն: Իսլամիստներն արդեն խոսք էին տվել բողոքի զանգվածային […]

Սնոուդենը պատրաստ է ամուսնանալ Չեփմանի հետ` “չնայած ամեն ինչի”

ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել նախկին ռուս հետախույզ Աննա Չեփմանի առաջարկությունը` ամուսնանալ իր հետ, որպեսզի լուծի Ռուսաստանում ապաստան ստանալու հարցը: “Ես կամուսնանայի Չեփմանի հետ չնայած ամեն ինչի: Աստված իմ, հապա մի նայեք նրան”,-իր թվիթերյան էջում գրել է Սնոուդենը: Հիշեցնենք, որ հեռուստահաղորդավարուհի եւ նախկին լրտես Աննա Չեփմանը ամուսնության առաջարկ էր […]

3 սպանություն` Անկախության օրը

ԱՄՆ-ի Անկախության օրը` հուլիսի 4 -ին, Չիկագոյում 3 մարդ է սպանվել, եւս 12-ը հրազենային վնասվածքներ են ստացել, գրում է “Chicago Tribune”-ը: Պարբերականի տվյալներով` բոլոր 3 սպանվածները 20-30 տարեկան տղամարդիկ են: Առաջին զոհին սպանել են առավոտյան ժամը 7-ին` կրակելով մեջքին: 2-րդն սպանվել է գլխի կրակոցից, 3-րդին կրակել են նրա մեքենայում: Վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:  […]

Սարկոզին լքել է Սահմանադրական խորհուրդը` ի նշան բողոքի

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին լքել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը` բարձրագույն մարմինը, որը վերահսկում է սահմանադրության ղեկավարումը: Այս կերպ Սարկոզին արտահայատել է իր դժգոհությունը` ՍԽ-ի ընդունած որոշման առթիվ, հաղորդում է “Вести”-ն: Խորհրդի` ավելի վաղ կայացրած որոշման համաձայն Սարկոզին 466 հազար եվրոյով գերազանցել է 2012-ին նախընտրական քարոզարշավի համար նախատեսված ծախսերի սահմանը: Այդ որոշման պատճառով քաղաքական գործչին […]

Օբաման Մերկելին բացատրություններ կտա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համաձայնել է բանակցություններ վարել Գերմանիայի հետ, գրում է “The Guardian”-ը: Պարբերականը հիշեցնում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մանրամասն բացատրություններ էր պահանջել Օբամայից` ամերիկյան կողմից եվրոպացի գործընկերներին գաղտնալսելու վերաբերյալ:  Հանդիպմանը, որի մասին Օբաման եւ Մերկելը պայմանավորվել են հեռախոսով, կմասնակցեն ԱՄՆ-ի եւ Գերմանիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները: Բանակցությունները նախատեսված են հուլիսի 8-ին: Պարբերականը […]

Եգիպտոսի ժամանակավոր նախագահն արդեն երդվել է

Եգիպտոսի սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը, ում զինվորականները երկրի ժամանակավոր նախագահ են ընտրել, գերագույն սահմանադրական դատարանում արդեն երդվել է որպես ժամանակավոր նախագահ: Արարողությունը հեռարձակվել է կենտրոնական հեռուստաընկերությամբ, գրում է “BBCRussia” կայքը: Զինվորականների որոշմամբ`Մանսուրը կնախագահի մինչեւ նոր ընտրությունների կայանալը, որոնց ամսաթիվը դեռեւս որոշված չէ:  Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին նախօրեի երեկոյան պաշտոնանկ արեցին զինվորականները: […]

Լրտեսական հարսանիք. Աննա Չեփմանն ամուսնության առաջարկ է արել 2013-ի գլխավոր լրտես Սնոուդենին

Հատուկ ծառայությունների նախկին աշխատակցուհի Աննա Չեփմանին, ում 2010-ին արտաքսեցին ԱՄՆ-ի տարածքից` Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու համար, կարծես թե դեռեւս գրավում են լրտեսական խաղերը: Կրակագույն մազերով “ճակատագրական կին” Աննան հրապարակային ամուսնություն առաջարկ է արել 2013-ի ամենաղմկոտ լրտեսական սկանդալի գլխովոր հերոս Էդվարդ Սնոուդենին: 31-ամյա Աննան կարճ եւ շատ հստակ հրապարակել է իր ցանկությունը` իր թվիթերյան բլոգում գրելով. “Սնոուդեն, կամուսնանա՞ս ինձ հետ”: Սակայն նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի