27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Նախարարը բարձրացրել է ընկերոջ աշխատավարձը. Ժողովուրդ

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը փորձում է առավելագույնս հարմարավետ պայմաններ ստեղծել իր ընկերների համար: Հիշեցնենք՝ նախարարը Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն, երջանկահիշատակ Արա Ասոյանի որդուն ազատեց աշխատանքից՝ հայտարարելով, թե պետք է վերջ դրվի ժառանգականությանը: Այնուհետեւ հաստատության տնօրեն նշանակեց Մհեր Դավիդյանցին: Նրա նշանակումը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում, եւ լուրեր տարածվեցին, որ Դավիդյանցը առողջապահության նախարարի ԺՊ Արսեն Թորոսյանի […]

Նստակյաց ապրելակերպը նպաստում է քաղցկեղի առաջացմանը

Քաղցկեղի հետազոտման ամերիկյան ինստիտուտի ներկայացրած նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ հեռուստացույցի առջև երկարատև նստելը կարող է խթանել քաղցկեղի առաջացմանը: Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը: Ավելի վաղ կատարած հետազոտությունները հաստատում էին այն փաստը, որ ֆիզիկական վարժությունները պաշտպանում են օրգանիզմը քաղցկեղային հիվանդություններից: Այժմ ապացուցված է այն, որ նստակյաց ապրելակերպը նպաստում է ուռուցքների առաջացմանը: Medical Xpress-ի […]

Նուռը կանխում է սրտային հիվանդությունները

Նուռը կանխում է սրտային հիվանդությունները, մեղմում է սթրեսային վիճակը և բարձրացնում սեռական ակտիվությունը: Վերջերս գիտնականները հայտնաբերել են, որ նուռը նաև երիտասարդության աղբյուր է: The Daily Mail-ը հայտնում է, որ նռան ամենօրյա օգտագործումը դանդաղեցնում է ծերանալու գործընթացը: Այս հետազոտությանը մասնակցել են 60 կամավորներ: Մասնակիցները մեկ ամիս շարունակ նուռ են օգտագործել, իսկ մասնագետները հետևել են նրանց օրգանիզմում […]

Միայնությունը կարող է առաջացնել քնի խանգարում

Միայնակ մարդիկ գիշերները վատ են քնում: Ինչպես գրում է Reuters գործակալությունը, այսպիսի եզրակացության են եկել հետազոտության հեղինակները, որոնք պարզել են, որ «միայնությունը ի վիճակի է մարդուն դարձնել ոչ միայն դժբախտ, այլև վնաս հասցնել նրա առողջությանը»: Չիկագոյի համալսարանից Լիան Կուրինան և նրա գործընկերները ուսումնասիրել են ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգի մի խումբ տարեց մարդկանց: Նրանք իրենց հետազոտությունը […]

Երբեւէ նման անտարբեր վերաբերմունք դեպի վիրավոր զինվոր չի գրանցվել

Վիրավոր զինվորի մայր Արմինե Ղազարյանը բաց նամակ է գրել առողջապահության նախկին ու ներկա նախարարների մասին. «Արմեն Մուրադյանն առաջին օրվանից հարազատ եղբոր, հոր պես կանգնած է եղել մեր ընտանիքի կողքին: Մինչ բոլոր պաշտոնյաները ասում էին, որ օրենքը իրենց թույլ չի տալիս օգնել մեզ, այս մարդը ուղիղ 2 տարի պահեց մեզ: Ջնջեց բոլոր օրենքները ու օգնեց: Այն […]

Իսկապես մտահոգիչ է. Ժողովուրդ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանըերեկ անդրադարձել է պարտադիր ժամկետային զինծառայությունից իր ազատվելու պատճառներին: Իսկ պատճառը եղել է երիկամի հետ կապված հիվանդությունը: «Զորակոչվել եմ 25.12.2015 թվին, ՊՆ բանակի գլխավոր շտաբ, Ստեփանակերտ, ծառայել եմ մինչեւ 27.10.2016-ը: Զորացրվել եմ առողջական վիճակի պատճառով: Որպես բժիշկ` մենք մինչեւ 35 տարեկանն ենք պարտավոր ծառայել: Անցել եմ կլինիկական օրդինատուրա, ասպիրանտուրա, 5 տարի ազատված […]

Փոքր քանակությամբ ալկոհոլը վնասակար չէ

Բրիտանական թագավորական վիրաբուժական քոլեջի մասնագետները հաղորդում են, որ ամեն օր փոքր քանակությամբ ալկոհոլ օգտագործելը վնասակար չէ օրգանիզմի համար: Այս մասին հաղորդում է BBC-ն: Այնուամենայնիվ, ինչպես հաղորդվում է, ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց հետո լյարդը պետք է ժամանակ ունենա` վերականգնվելու համար: Հատկապես դա վերաբերում է այն դեպքերին, երբ ալկոհոլի միանգամյա օգտագործումը բավականին մեծ քանակի է լինում: Այդ դեպքում […]

Իրավապահներ, զբաղվեք առողջապահության նախարարով

ԵՊԲՀ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի այսօրվա ասուլիսին՝ ևս մեկ անգամ ներկայացնելով օրեր առաջ ԵՊԲՀ-ում հոգեբուժարանի տնօրեն Նարեկ Վանեսյանի մասնակցությամբ արձանագրված միջադեպի մանրամասները:  Հաղորդագրության մեջ անդրադարձ է կատարվում նաև նախարարի պաշտոնակատարի կողմից ԵՊԲՀ ներկայիս ռեկտոր Արմեն Մուրադյանի հասցեին հնչեցված մեղադրանքներին՝ հորդորորելով իրավապահներին զբաղվել Արսեն Թորոսյանի «պատասխանատու […]

Ծիծաղը փոխարինում է շատ լուրջ դեղամիջոցների

Ծիծաղը լավագույն միջոցն է տարեցների համար, որոնք տառապում են թուլամտությամբ: Այն կարող է լավացնել առողջական վիճակը` չթողնելով կողմնակի ազդեցություններ, ինչպես դա տեղի է ունենում դեղամիջոցների դեպքում: Այս մասին վկայում են Նոր Հարավային Ուելսի համալսարանի մասնագետների կողմից անցկացված հետազոտության արդյունքները: Նրանց կարծիքով` մեկ րոպե ծիծաղը փոխարինում է հոգեմետ դեղերին: Այս մասին գրում է The Daily Mail-ը: […]

Սուրճի օգտագործումը կանանց մոտ նվազեցնում է դեպրեսիայի հնարավորությունը

Այն կանայք, ովքեր օրական մի քանի բաժակ սուրճ են խմում, ավելի քիչ են դեպրեսիայի մեջ հայտնվում: Այս մասին ասվում է Archives of Internal Medicine ամսագրում ամերիկացի գիտնականների կողմից տպագրված հոդվածում: Հետազոտություններն ընթացել են 10 տարի, դրանց մասնակցել են ավելի քան 50 հազար կանայք: Արդյունքում պարզվել է, որ այն կանայք, ովքեր օրական առնվազն 4 բաժակ սուրճ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված