24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Դասադուլավորների շարքերը ստվարանում են /տեսանյութ/

Դասադուլավոր ուսանողներն այսօր շրջեցին ոչ միայն  ԵՊՀ մասնաշենքներով, այլև երևանյան մյուս բուհերով։ Ուսանողները եղան նաև Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի մոտ։ Ակցիայի նախաձեռնող թիմի անդամ Դավիթ Պետրոսյանը շեշտեց՝  համալսարանականները հույս ունեն, որ իրենց միանալու են նաև մյուս բուհերի ուսանողները, ավելին՝ այդ տենդենցը արդեն իսկ նկատվում է․ դասադուլավորների  շարքերը ստվարանում են։ 

Եթե նա համոզված լինի, որ իր ռեկտորն իր տեղում չէ, այդ հարցը կդնի. Արամ Սիմոնյան

«ԵՊՀ-ն այնքան բարդ հիմնարկ է, որ եթե նրա ռեկտորն անգործության մատնված լինի՝ նա մեկ տարի չի կարող այնտեղ դիմանալ: Այդ կոլեկտիվի գլխով շատ բան է անցել, և եթե նա համոզված լինի, որ իր ռեկտորն իր տեղում չէ, դրա համար գոյություն ունի հոգաբարձուների խորհուրդ, որն անմիջապես այդ հարցը կդնի, դրա համար կա գիտական խորհուրդ, որն այդ […]

Դասախոսնե՞րն են ուսանողներին հրահրում

«Ո՞ւր են այն գիտնականները, որոնք օգտվել են տարկետումից ու գիտության ոլորտում հասել են բարձունքների։ Չկան։ Իմ խորին համոզմամբ, բանակից հետո երիտասարդները ավելի մեծացած, ավելի հասուն եւ ավելի գիտակից են վերադառնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծին՝ նշեց ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նրա փոխանցմամբ, օրենքի միջոցով փորձ […]

Դասադուլը շարունակվում է

Ուսանողների նախաձեռնած բողոքի ակցիան ու դասադուլը շարունակվում են։  Ուսանողները 5-րդ օրն է, ինչ դասադուլ են անում: Հիշեցնենք՝ վերջիններս պահանջում են չհանել տարկետման իրավունքը։ Հիշեցնենք, որ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը ուրբաթ օրը   ուշ երեկոյան անցկացված  արտահերթ նիստում չորս կողմ ձայնով դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծին, որն այս […]

Վտանգի դեպքում նույն դասադուլավորներն առաջինն են պաշտպանական առաջնագծում հայտնվելու

Տարկետման օրենքի ապսպրումն ամենևին կապ չունի երկրի պաշտպանությունն ամրակայելու մտահոգության հետ, մանավանդ ի պաշտոնե մտահոգվողները դրանով բնավ մտահոգ չեն։ Օրինագծի հեղինակներն էլ քաջ գիտեն, որ վտանգի դեպքում նույն դասադուլավորներն առաջինն են պաշտպանական առաջնագծում հայտնվելու։ Սրանց մտահոգությունն ուրիշ է։ Չէ՞ որ հայտարարվել է, թե խնդրի «կարգավորումը» ցավոտ է լինելու։ Իսկ ցավի դեմն առնողներից ամենից եռանդունն ուսանողությունը […]

«Դեմ ենք գիտությունն ընդդեմ անվտանգության ձեւաչափով բանավեճին». ԵՊՀ ուսխորհուրդ

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահության 10.11.17թ.-ին տեղի ունեցած ընդլայնված նիստում ձայների մեծամասնությամբ ընդունվեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասինե օրենքի նախագծի եւ վերջին օրերի ուսանողական ցույցերի մասին հետեւյալ հայտարարությունը: Վերոնշյալ օրենքի նախագծով նախատեսված տարկետման ձեւաչափի փոփոխության հետ առաջացած բողոքի խաղաղ ակցիաները, մենք համարում ենք հասարակական հարաբերությունների կարեւոր գործընթացներ: Ժողովրդավարության զարգացման ճանապարհին մեր պետության յուրաքանչյուր քաղաքացի կամ […]

Ուսանողներն Ազգային ժողովի դիմաց են. պատգամավորները զանգերին չեն պատասխանում (տեսանյութ, թարմացված)

Տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող ուսանողներն այսօր ևս շարունակում են իրենց դասադուլը: Ինչպես նախօրոք էին հայտարարել, ժամը 17:00-ից նրանք հավաքվում են Ազգային ժողովի մոտ, որտեղ ամենայն հավանականությամբ ժամը 18:00-ին գլխադասային հանձնաժողովում կքննարկվի ուսանողների պահանջը: Նրանք ներկայացրին իրենց առաջարկները «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Հանուն գիտության զարգացման նախաձեռնությունն առաջարկում է` Հենվելով օրենքի […]

«Ռեկտորի ճոխ-ճոխ աշխատասենյակները, մի քանի գործավար-քարտուղարուհիները թանկ են նստում»

«Տեղ կա կրճատելու, սարսափելի չէ, կարելի է տեսնել՝ որտեղ կարելի է ավելի կրճատել, ու այդ կրճատումներն ուղղել ավելի օպտիմալ կառավարման ու այլ ոլորտների»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ խոսելով կրթության ոլորտի կրճատումներից:  Պարոն Մակարյանի խոսքով, կրթության բնագավառում բարեփոխումներն ավելի շատ տեղի են ունենում դոնորների միջոցներով, այլ ոչ թե բյուջեի: Այսինքն` ըստ […]

«Խնդրում և պահանջում ենք անդրադառնալ կործանվող ԲՈՒՀ-ի շուրջ ստեղծված խնդրին»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «ԿՈՉ ՀՀ Ազգային ժողովի “Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով”-ի նախագահ Վարդան Բոստանջյանին Մեծարգո պարոն Բոստանջյան, Երբ սեպտեմբերի 25-ին ռեկտոր Մինասյանի կողմից Շիրակի պետական համալսարանն ավերելու վերաբերյալ բաց նամակ ուղղեցինք ՀՀ նախագահին և վարչապետին, խորապես համոզված էինք, որ հինգ անգամ ՀՀ ԿԳ նախարար նշանակված […]

«Ներքաղաքական խաղաքարտեր խառնելու խնդիր է հետապնդում»

2007-ից հետո էս բոլոր շարժումները հաջողություն չեն ունեցել (բարեբախտաբար), որովհետև ա) ուղղորդվել են դրսից, բ) հետապնդել են միայն այսրոպեական «իշխանություններից մի բան պոկելու» խնդիր: Դա նաև վերաբերում ա տարկետման վերաբերյալ բողոքին: Էս բողոքը ևս ներքաղաքական խաղաքարտեր խառնելու խնդիր ա հետապնդում: Բայց էս մանր, կարճատև բողոքները կուտակվելով՝ բերելու են ինքնաբուխ շարժման, որը նախկին համակարգը կազմաքանդելուն ա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված