26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ժամանակի վատնում չէր. ուսանողները վստահ են

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Գարիկ Պետրոսյանը դրական է գնահատում երեկ խորհրդարանում պատգամավորների ու Կառավարության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպում-քննարկումը և ասում է, որ դա ամենևին էլ ժամանակի  վատնում չէր: «Եթե նրանք իսկապես կկարողանան իրենց իսկ ասած ենթաօրենսդրական ակտերով իսկապես փոխել ու լուծում տալ մեր բարձրացրած խնդիրներին, կողջունենք: Այս կլոր սեղանի գլխավոր արդյունքներից մեկն էլ հենց այն է, որ մենք բոլորս եկանք համաձայնության, որ խնդիրները կան: Այսինքն՝ մյուս կողմն էլ է տեսնում՝ խնդիրներ կան»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Վերջինս նշեց, որ եթե այդ եղանակով հնարավոր չլինի իրենց առաջարկները կատարել, փոփոխություններ մտցնել, ապա այդ դեպքում արդեն օրենքը փոխելու քայլին հավանաբար պետք է գնալ:

Ինչ վերաբերում է իրենց առաջարկներին, ապա Գարիկ Պետրոսյանն ասաց, որ դեռ ժամանակ կա, որ օրենսդիրներն ու գործադիրի ներկայացուցիչները քննարկեն դրանք: «Պատրաստակամություն հայտնվեց, որ կքննարկեն առաջարկները: Իրենք էլ են ասում, որ շատ լավ կլինի, որ գիտնականը ընդունվի բակալավր, մագիստրատուր, ասպիրանտուրա և այլն առանց ընդհատման»:

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում կայացավ ուսանողների և օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչների հանդիպումը: Ուսանողներն առաջարկներ ներկայացրին, որոշվեց, որ երկու շաբաթվա մեջ այդ առաջարկները կներկայացվեն Կառավարություն, ապա հենց Կառավարության հետ քննարկումները կշարունակվեն: Ուսանողներն ավելի վաղ պահանջ էին դնում չսահմանափակել ակադեմիական տարկետումը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ