26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

1 ու կես տարվա ծառայությունը բաշխել 4 տարիների մեջ. ուսանողների առաջարկը

«Նախաձեռնությունը մեծ առումով արդեն հաջողվել է, քանի որ, իհարկե, օրենքն ընդունվել է, բայց կան շատ բացեր, որոնք պետք է լրացվեն, այժմ ի շնորհիվ ուսանողների՝ բարձրաձայնում ենք հարյուրավոր գիտնականների, դասախոսների կարծիքը»,-խորհրդարանում  ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը պատգամավորների հետ հանդիպման ժամանակ:

Նա հավելեց, որ եթե այժմ ընդունում են, որ այն խնդիրները, որ կան, ապա ժամանակին շատ ուսանողական կառուցներ այս մասին ոչ մի բան չէին խոսում: «Շատ ուսանողական կառույցներ կան, որոնք պարտավոր են այդ մասին խոսել, սակայն չեն խոսել մինչև հիմա, փորձում էին գլխացավանքի մեջ չընկնել»:

Ապա ուսանողները սկսեցին ներկայացնել իրենց առաջարկները, որոնց տակ արդեն ստորագրել է 320 հոգի՝ ուսանողներ, դասախոսներ, պրոֆեսորներ, գիտնականներ: Առաջարկվում է տարկետման իրավունքի տրամադրման ճկուն քաղաքականություն, ինչպես նաև 4 տարվա բակալավրի ընթացքում 1 ու կես տարվա ծառայություն իրականացնել:  «Սա հնարավորություն է տալիս բանակը բերել բուհ, ոչ թե բուհը տանել բանակ, 2-2 ամիս ծառայությունը բանակում հնարավորություն է տալիս չխախտել ուսանողի կրթության անընդհատությունը, պահպանվում է կապը բանակի հետ, սա հնարավորություն է տալիս, որ բանակի հետ կապված խնդիրների լուծումներ առաջարկվեն, մինչև հիմա բանակի մասին ոչ մի գիտական աշխատանք չի գրվել, սա ցույց է տալիս այս ոլորտի բացը»: Դավիթ Պետրոսյանն ասաց, որ նման կերպ բոլորը կանցնեն զինվորական ծառայության, զինվորը չի կտրվի քաղաքացիական կյանքից, նաև դեմոգրաֆիկ խնդրի լուծում կարող է լինել ինչ-որ չափով:

«Չեն լինի արտոնյալներ, բոլոր արական սեռի ներկայացուցիչները կտիրապետեն ռազմական ունակություններին»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ բոլոր առաջարկներն էլ քննարկվելու են, կլոր սեղանները հենց դրա համար են:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ