10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ԿԳ նախարարին կից հասարակական խորհուրդը դրական եզրակացություն է տվել Բարձրագույն կրթության օրինագծին

ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է այս տարվա վերջին  նիստը, օրակարգում՝ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծը: Նիստը վարել է ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը,  նախագիծը ներկայացրել է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը: ԿԳ նախարարի տեղակալը, հակիրճ ներկայացնելով առաջարկվող օրինագծի հիմնական սկզբունքները, նշել է, որ այն առանցքային […]

«Բյուրակն» կրթահամալիրը անվանակոչվել է հիմնադիր տնօրեն Սպարտակ Մկրտչյանի անունով

Երևանում մեկնարկել է «Նոր կրթական իրողության կայացման հիմնախնդիրները» թեմայով եռօրյա միջազգային գիտաժողովը՝ նվիրված «Բյուրակն» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Սպարտակ Մկրտչյանի հիշատակին: Գիտաժողովին մասնակցում են կրթության ոլորտի տեղացի և միջազգային փորձագետներ: Բացմանը զեկուցումով հանդես եկած ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է կրթության համակարգի առաքելության և զարգացման նպատակների խնդրին. «Կրթական համակարգի զարգացման մասին խոսելիս պետք է անպայման նկատի […]

Դավի՛թ ջան, եղբա՛յր, թո՛ղ հացադուլը, գնացեք, աշխատեք կառավարության հետ

«Տարկետում լինելու է և մնալու է տարկետումը, դա մեր ընդուված օրենքով է, և դրա մեջ գրված չէ, որ տարկետում չի լինելու»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով «Հանուն գիտության զարգացման» անդամների` կրկին հացադուլը վերսկսելու որոշմանը: «Օգտվելով առիթից` խնդրում եմ իրենց դադարեցնել հացադուլը և վերադառնալ կառուցողական փուլ: Արտակ Զաքարյանն էլ ասաց, որ […]

Շանտաժ. 168 Ժամ

«Սա մի տեսակ կապրիզի է նմանվում: Մենք հստակ բացատրել ենք, որ տարկետման իրավուն­քը չի վերանում, դա կա և նույնիսկ ավելի ընդլայնվում է, գործելու է «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում: Մենք ամեն ինչ անելու ենք, անկախ նրանից դասադո՞ւլ են անում, թե՞ բողոքում են, որ գիտական նվաճումներով աչքի ընկնող երիտասարդները ծառայեն բոլորովին այլ պայմաններով՛ ծառայեն գիտությանը, մոտ լինեն […]

«Չեմ ուզում այլ ուղղվածություն տեսնել, բայց եթե մարդը ցանկանում է գիտությամբ զբաղվել, կզբաղվի» (տեսանյութ)

«Ես գիտությամբ զբաղվել եմ ինստիտուտն ավարտելուց հետո, պաշտպանել եմ իմ թեկնածուական ատենախոսությունն իմ աշխատանքային 11-րդ տարում: Երբ մարդն ուզում է շարունակակություն կրթության մեջ, կա նաև շրջան, երբ ինքնակրթություն է պետք: Նաև հիմա օնլայն հնարավորություններ կան, որպեսզի չկտրվես գիտությունից»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Գիտության, կրթության հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը՝ խոսելով տարկետման իրավունքի […]

Եթե շարունակում են, ուրեմն բավարարված չեն իրենց պահանջները. Բոստանջյան (տեսանյութ)

«Ես բոլոր պարագաներում կարող եմ ասել, որ մեր բանակցությունները երիտասարդների հետ արդյունավետ էին, իրենց կողմից բարձրացված հարցերը ճիշտ հարցեր էին, մտածելու առիթ տվող հարցեր էին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը՝ խոսելով «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների վերսկսվող պայքարի մասին: Հիշեցնենք, որ այսօր […]

ԿԳ փոխնախարարի նյարդերը տեղի են տվել. նա պատռել է ուսանողների թռուցիկները

Այսօր ԵՊՀ-ում «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ ուսանողները «Տարկետում լինելու ա» և «ՊՆ Կրթության և գիտության գործակալություն» գրառումներով թռուցիկներ են փակցրել  ամբիոնին, որտեղից ելույթ էր ունենում կրթության փոխնախարար Վահրամ Մկրտչյանը։ Փոխնախարարի նյարդերը տեղի են տվել և նա  «ՊՆ Կրթության և գիտության գործակալություն» գրությամբ թռուցիկը, պատռել է։  

Տղերք, դուք լո՞ւրջ եք

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը անօգուտ է համարել բանակցությունները և կրկին հացադուլ է սկսել: Տղերք դուք լո՞ւրջ եք։ Արդեն հացադուլ անել, ցույց անել, բանակցել այնքան է արժեզրկվել, որ նման վավելակերպով բարդանում է հետագայում, որևէ նոր նախաձեռնության կամ շարժման գործունեությունը, ով ենթադրենք իրական պայքար է մղում:  Տունտունիկ եք սարքել: Մինչ բանակցելը հավատացած էիք որ բան է փոխվելու, […]

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը փողոց է դուրս գալիս

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը, առաջնորդվելով հնարավորինս կառուցողական դիրքորոշմամբ և շուրջ 1 ամիս ակտիվ քննարկումների մեջ գտնվելով ՀՀ պաշտպանության և կրթության ու գիտության նախարարությունների հետ, արձանագրում է, որ՝ 1․ Հազարավոր ուսանողների դասադուլից ու 5 տղաների հացադուլից հետո մեր նախաձեռնությունը գնաց հստակ առաջարկների ներկայացման և համապատասխան գերատեսչությունների հետ հանդիպում-քննարկումների ճանապարհով, 2․ Քննարկումների հիմք դարձած մեր առաջարկները ենթադրում […]

«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկվել է Հանրային խորհրդում

Հանրային խորհրդում տեղի է ունեցել «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը նվիրված նիստ, որը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթութան և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, բուհական համակարգի ներկայացուցիչներ, կրթության ոլորտի փորձագետներ: ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը ՀԽ անդամներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի