«Չեմ ուզում այլ ուղղվածություն տեսնել, բայց եթե մարդը ցանկանում է գիտությամբ զբաղվել, կզբաղվի» (տեսանյութ)
«Ես գիտությամբ զբաղվել եմ ինստիտուտն ավարտելուց հետո, պաշտպանել եմ իմ թեկնածուական ատենախոսությունն իմ աշխատանքային 11-րդ տարում: Երբ մարդն ուզում է շարունակակություն կրթության մեջ, կա նաև շրջան, երբ ինքնակրթություն է պետք: Նաև հիմա օնլայն հնարավորություններ կան, որպեսզի չկտրվես գիտությունից»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Գիտության, կրթության հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը՝ խոսելով տարկետման իրավունքի սահմանափակման դեմ պայքարող ուսանողների պահանջից:
Հիշեցնենք, որ այսօր նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հայտարարել է, որ վերսկսում են հացադուլը, դադարեցնում են քննարկումները օրենսդիր, գործադիր մարմինների հետ: Նախքան այդ կլոր սեղանի շրջանակում քննարկում եղավ, ապա ուսանողներն ընդգրկվեցին Կառավարության աշխատանքային խմբում:
Ռուզաննա Մուրադյանը հորդորում է հացադուլ չանել, ասում է՝ և այն ուժերը, որ ջլատելու են, իրենց անհրաժեշտ են հենց նույն գիտության մեջ: «Հացադուլի ճանապարհով լուծումը, մանավանդ երբ նրանք այդքան տարբեր հարթակներում լսվել են, պետք չէ դնել կողքի այդ հանդիպումներն ու շարունակել, չեմ ուզում այլ ուղղվածություն տեսնել, բայց եթե մարդը ցանկանում է զբաղվել գիտությամբ, կզբաղվի գիտությամբ