27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը Կիպրոսի և Հունաստանի հետ ստորագրել է կրթության ոլորտում համագործակցության պայմանագրեր

Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում մարտ 15-ին կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ: Քննարկումների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-հունական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր, այդ թվում` ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև 2016-2020թթ. կրթության և հետազոտությունների բնագավառում համագործակցության մասին ծրագիր: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և […]

Անվասայլակներ կտամադրվեն մայրաքաղաքի դպրոցներին ու մանկապարտեզներին

Վորլդ Վիժն Հայաստանը և Երևանի քաղաքապետարանը շարունակում են ներառական կրթության խթանմանն ուղղված համագործակցությունը, որի շրջանակներում մարտի 17-18-ին մայրաքաղաքի 94 դպրոցներին և 11 մանկապարտեզներին տրամադրվելու է 135 անվասայլակ: Մայրաքաղաքի ոչ բոլոր դպրոցներն են լիարժեք պատրաստ ներառական կրթության տրամադրմանը: Երևանի քաղաքապետարանր և Վորլդ Վիժն Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ իրականացվող համատեղ ծրագրով աջակցում են դպրոցներին և առաջին անգամ […]

«67 հազար տարրական դասարանների աշակերտներ արդեն 5 տարի փորձարկման են ենթարկվում»/վիդեո/

«Ես հոմոզված եմ, որ դեռ հաջորդ տարի էլ հացամթերքը ֆոլաթթվով հարստացնելու նախագիծը ԱԺ-ում չի քննարկվելու»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ , մարքեթինգի և մոնիթորինգային հետազոտությունների պատասխանատու Ռուբեն Հայթյանը: Հայթյանը նշեց, որ այդ վտանգավոր նախագծի դեմ պայքարը դեռ ընթացքի մեջ է: «67 հազար տարական դասարանների աշակերտներ արդեն 5 տարի փորձարկման են ենթարկվում: Նրանք […]

Գարնանային արձակուրդի կմեկնեն միայն առաջին դասարանցիները

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը գարնանային արձակուրդի   վերաբերյալ շրջաբերական նամակ է ուղարկել ՀՀ մարզպետարաններ և  Երևանի քաղաքապետարան: Շրջաբերականում մասնավորապես նշվում է, որ 2016 թվականի մարտի 21-ից մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում առաջին դասարանցիներին կտրվի գարնանային արձակուրդ: Իսկ 2-12-րդ դասարանցիները,  ձմեռային արձակուրդի երկարաձգման պատճառով,   գարնանային արձակուրդ չեն ունենա: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվար ամսին,  ՀՀ առողջապահության նախարարության […]

Բաց նամակ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանին

Հարգելի պարոն Մկրտչյան, Ես ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի վերջին՝ չորրորդ կուրսի ուսանող Հովհաննես Մուշեղի Եսայանն եմ, ում ժամեր առաջ հեռացրել են համալսարանից, այն պատճառաբանությամբ, իբր ֆիզպատրաստություն առարկայից լուծարք ունեմ։ Ինձնից ձերբազատվելու հերթական անփույթ կազմակերպված օպերացիան կանխելու համար՝ այսօր ամբողջ օրը ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի ուսումնական վարչության այս կաբինետից այն կաբինետն եմ գնացել և այդպես էլ ոչ […]

«Մեր վերջը, որքան էլ տարօրինակ հնչի՝ իսկապես կգա․․․».ազատամարտիկը ահազանգում է

Ազատամարտիկ, բանաստեղծ Խաչատուր Խաչատրյանը facebook-ի իր հանրագրում գրառել է. «Ես լուրջ պահանջում եմ մեր պետական կառույցներից, զբաղվել էս հարցով, զբաղվել սերունդների դաստիարակությամբ: Ես պատահական չսկսեցի այս նյութս պատմական ակնարկով, և թե ինչ ենք ունեցել մենք: Նժդեհն ասում էր, տվեք ինձ մի սերունդ և ես կտամ ձեզ մեր մեծ Հայաստանը: Հասկացեք վերջապես սերունդի դաստաիրակությունը՝ ոչ միայն […]

Ինչ խնդիր կա Աշոտյանի հետ

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է իր և նախկին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ իր հարաբերություններին: «Մենք ջերմ հարաբերություններ ունենք, և որևէ պատճառ չկա խնդիրներ ունենալու: Պարոն Աշոտյանին երկար տարիներ է ճանաչում եմ: Իմ նախարար լինելու տարիներին, նա ակտիվ էր»,-ասաց նախարարը: Լևոն Մկրտչյանը  նշեց, որ  Աշոտյանը պաշտոնավարել է շատ լավ: «Վստահ եղեք, որ իմ կողմից […]

Անընդունելի է, երբ դպրոցի տնօրենի աշխատասենյակը նորոգված է, իսկ կրթօջախը հեռու բավարար լինելուց. Տ. Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի հանրակրթության վարչության և ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցների հետ: Հանդիպման ընթացքում ոլորտների պատասխանատուները ներկայացրել են 2015թ.-ի ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվությունը: Ներկայացված հաշվետվության մասով քաղաքապետը իր հստակ դիտարկումներն է արել հանրակրթության վարչության աշխատանքների հետ կապված: «Համայնքային կրթօջախների բնականոն գործունեության ապահովումը պետք է լինի  ամենօրյա […]

Ո՞րն է ավագ դպրոցի դերը.նախարարը առաջարկում է /վիդեո/

ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հրավիրված ասուլիսի սկզբում հանգամանորեն  ներկայացրեց  կրթական ոլորտում առկա հիմնական խնդիրները: Նախարարը նշեց, որ խնդիրը երկու հարթության մեջ է` կրթության առաքելությունը, որի մասին մոռանում ենք, և այդ առաքելությունից բխող շղթան: «Կան մի շարք խնդիրներ կրթական ոլորտում, որի պատճառով քաղաքացիների մոտ անբավարարվածության զգացում է առաջանում: Օրինակ` ավագ դպրոցը: Այն պետք է […]

Ի գիտություն ՀՀ ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների

ՀՀ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների (ներառյալ 2015/2016 ուստարվա) պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների մասնակցելու նպատակով 2016թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 15-ը (ներառյալ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվում է դիմորդների փաստաթղթերի ընդունելություն: Դիմում-հայտը լրացվում և պահանջվող փաստաթղթերը ներկայացվում է դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի