25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Քո հացը կեր

… ով չի ուզում աշխատել, թող հաց էլ չուտի։ Արդ, ձեզնից ոմանց մասին լսում ենք, թէ ծույլ կյանքով են ապրում, որեւէ գործ չեն անում, այլ ծույլ-ծույլ շրջում են՝ դատարկ բաներով հետաքրքրվելով։ Այդպիսիներին պատվիրում ենք եւ հորդորում Տեր Հիսուս Քրիստոսով, որ աշխատեն հանդարտությամբ եւ իրենց հացն ուտեն։ Բ. Թեսաղոնիկեցիս 3.10բ-12

Խելամիտ մարդը կկտրի

Մեղքերի թիվը չէ, որ պետք է մեզ հուսահատության մղի, այլ մեղքի մեջ մնալու ձգտումը: Դա նման է մեր վզի շուրջ երկաթե օղակի, որը թույլ չի տալիս բարձրացնելու մեր աչքերը, մեր հայացքը դեպի Տերը: Խելամիտ մարդը կկտրի այդ շղթաները և իրենից հեռու կնետի: Հովհան Ոսկեբերան

«Խորունկ գիտությունն ու փիլիսոփայությունը մարդուն մոտեցնում են Աստծուն»

“Քիչ գիտությունը մարդուն հեռացնում է Աստծուց, շատը մոտեցնում է Նրան: Քիչ փիլիսոփայությունը մարդու միտքը հակում է աթեիզմի, իսկ փիլիսոփայության խորունկությունը մարդու մտքերը հանգեցնում է Աստծուն: Ամենայն գոյ Աստծո ձեռքի գործն է: Ստեղծվածները ցույց են տալիս , որ իրենց արարողը Ամենազոր և Ամենագետ է: Ողջ աշխարհը Աստծո արարչությունն է: Որպեսզի մոլորության մեջ չընկնենք, ջանադրաբար երկու գիրք […]

Ինչու՞ ես տրտնջում

«ԵԹԵ ԼՈՒՏԱՆՔՆԵՐ ԹԱՓԵՍ, ԱՊԱ ԱՍՏԾՈՒ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԱՆԵՍ ՔԵԶՆԻՑ ԵՎ ՍԱՏԱՆԱՅԻՆ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԿԴԱՐՁՆԵՍ ՔՈ ԴԵՄ» Չկա ոչ մի բարի մարդ, որ մեղք չունենա, և ոչ էլ որևէ չար, որ ճշմարտություն չունենա. հատուցում և վարձատրություն ունենում է և նա, և մյուսը: Եթե ինչ-որ արդար մեկը չար բան է անում և հիվանդանում կամ պատժի ենթարկվում, մի շփոթվիր, […]

Ինչ է մկրտության նարոտը

Նարոտ – կարմիր և սպիտակ թելերով հյուսվածք, որն օգտագործվում է Մկրտության ժամանակ որպես Տիրոջ արյան և խաչելության ժամանակ  մարմնից հոսած ջրերի միախառնման խորհուրդ: Ի՞նչ խորհուրդ ունի նարօտը։ Ըստ Տաթեւացու սպիտակ եւ կարմիր թելերը խորհրդանշում  են Հիսուսի կողից բխած ջուրն ու արյունը, այսինքն՝ Խաչելությունը, որով Աստված հաղթեց աշխարհին։ Պողոսն էլ է գրում կորնթացիներին, որ ինքը չի ուզում […]

Եթե Աստված քեզ հետ է

Եվ այս Դանիելը հաջողություն գտավ Դարեհի թագավորությունում և պարսիկ Կյուրոսի թագավորությունում: Դանիել 6.28 Դանիելը հաջողություն գտավ Դարեհ և Կյուրոս թագավորների օրոք: Խոսքը ոչ թե մի փոքրիկ թագավորության, այլ հզոր կայսրության մասին է, որտեղ մարդկանց պարտադրում էին հնազանդվել: Ոչ ոք չէր կարող թագավորի կամքին հակառակվել և անպատիժ մնալ: Սակայն, ինչպես տեսնում ենք, նույնիսկ ամենածանր իրավիճակում մարդը […]

Հիսուս Մանկան Ծնունդը կենսատու հույսի աղբյուր է

Ներկայացնում ենք Հռոմի պպի 2016թ. դեկտեմբերի 21-ի  ընդհանուր ունկնդրության քարոզը՝ Սբ. Պողոս 6-րդի դահլիճում: «Բարի առավոտ, սիրելի՛ եղբայրներ և քույրեր: Մենք դեռ նոր ենք սկսել հույսի թեմայով քրիստոնեականի շարքը, որն առավել հարմար թեման է Հիսնակաց շրջանում: Մինչ այժմ Եսայի մարգարեն առաջնորդել է մեզ: Այսօր, Սուրբ Ծննդից մի քանի օր առաջ, ես կցանկանայի անդրադառնալ հատկապես այն պահին, […]

Աղոթքի զորության գիտական ապացույցները

Աղոթքը առողջ հոգեկան և ֆիզիկական կյանքի երաշխիք է։ Նշանավոր ամերիկացի հոգեբույժ Ջ. Տ. Ֆիշերը իր կյանքի վերջում գրել է. «Եթե, առանց որևէ բացառության, վերցնենք նշանավոր հոգեբանների ու հոգեբույժների բոլոր հեղինակային հոդվածները` հոգեկան առողջության, հիգիենայի մասին, դրանք լավ կրճատենք ու մաքրենք անհեթեթությունից, այսինքն թողնենք միայն բուն էությունը և, եթե աշխարհի ամենատաղանդավոր բանաստեղծը կարողանա համառոտ մեկնաբանել գիտության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի