Առավոտ լուսո
Հիսուս ասում է. -Դարձյալ պատվիրում եմ ձեզ, սիրեցեք միմյանց: Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացեք, որ նախ ինձ է ատել: Եթե այս աշխարհին պատկանած լինեիք, աշխարհը սիրած կլիներ ձեզ, որպես իրենից եղող մեկին: Բայց աշխարհը ձեզ ատում է, որովհետև ես ձեզ զատեցի այս աշխարհից, և դուք այլևս այս աշխարհին չեք պատկանում: Հիշեցե՛ք այն խոսքը, որ […]
Որ դուք շուտով չշարժվեք ձեր մտքից և չզարհուրեք ոչ հոգով, և ոչ խոսքով, և ոչ թղթով իբր թե մեզանից գրված, որպես թե Քրիստոսի օրը եկած հասած լինի: Բ Թեսաղոնիկեցիների 2.2 Պողոս առաքյալը Թեսաղոնիկեի եկեղեցու անդամներին հորդորում է, որ չշարժվեն իրենց մտքից և չզարհուրեն: Մարդու միտքը կարող է ղեկավարվել ինչպես Աստծո Հոգուց, այնպես էլ սատանայից: Այս […]
Ինչպես մարդն է չնչին կենդանի և կործանման ենթակա ու ժամանակավոր, այդպիսին էլ և հարստությունը ավելի ճիշտն ասած՝ դրանից էլ ավելի չնչին է․․․ Հաճախ այն ոչնչանում է ոչ թե մարդու հետ միասին, այլ նրանից առաջ․․․ Ահա թե ինչո՞ւ չի մեղանչում նա ով հարստությունն անվանում է երախտամոռ ծառա, արյունռուշտ և մարդասպան ծառա, որ իր տիրոջը փոխհատուցում է […]
Աստված քեզ հարուստ է դարձրել, որպեսզի դու օգնես կարիքավորներին, որպեսզի ուրիշներին փրկելով՝ քավես մեղքերդ. քեզ փող է տվել ոչ այն բանի համար, որ դու փականք դնես քո կորստյան վրա, այլ, որպեսզի ծախսես քո փրկության համար։ Սուրբ Հովհան Ոսկեբերան
«Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն» (Հռոմ. 8։28):
Որդյակ, ուսում փնտրիր քո մանկությունից, եւ մինչեւ ծերություն իմաստություն պիտի գտնես։ Մոտեցիր նրան վարողի եւ սերմանողի նման, եւ սպասիր նրա բարի պտուղներին. թեեւ այն մշակելու պահին մի փոքր կհոգնես, բայց շուտով կուտես նրա պտուղները։
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սբ. Իսահակ Պարթև Հայրապետի տոնը: Այս մասին տեղեկացնում է qahana.am կայքը: Սբ. Իսահակ Հայրապետը Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր, Սբ. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, որ 387 թվականից սկսած 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը: Լինելով կրթված և հմուտ երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության և լեզվագիտության մեջ, Սահակ […]
Հոգիները երկնային օթարաններում սպասում են դատաստանին, որից հետո պիտի արքայության կամ հավիտենական տանջանքի դատապարտվեն: Մենք հոգեհանգիստ չենք անում ինքնասպանների, չմկրտվածների և այլ կրոնի ներկայացուցիչների համար: Հոգեհանգիստ արվում է ի Քրիստոս ննջած անձի միայն զղջացած մեղքերի համար, եթե մարդը չի զղջացել իր մեղքի համար, ամեն բան անօգուտ է: Քրիստոնյա քահանան՝ երեցը հոգեհանգստի միջոցով թողություն է տալիս […]


































