20 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Հետո ինչ, որ շատ փող ունեք

Ինչպես մարդն է չնչին կենդանի և կործանման ենթակա ու ժամանակավոր, այդպիսին էլ և հարստությունը ավելի ճիշտն ասած՝ դրանից էլ ավելի չնչին է․․․ Հաճախ այն ոչնչանում է ոչ թե մարդու հետ միասին, այլ նրանից առաջ․․․

Ահա թե ինչո՞ւ չի մեղանչում նա ով հարստությունն անվանում է երախտամոռ ծառա, արյունռուշտ և մարդասպան ծառա, որ իր տիրոջը փոխհատուցում է սպանությամբ, և ով ամենից ծանրն է, այն վտանգի է ենթարկում ունեցողին ոչ միայն երբ անհետանում է, այլև այնժամ, երբ առկա է դառնալով անվերջ տագնապի և անհանգստության պատճառ․․․

Այդ պատճառով եկեք հարստությունը մեծ բարիք չհամարենք: Մեծ բարիքն այն չէ, որ շատ փող ունենք, այլ որ Աստծու երկյուղը ունենք: Ահա հիմա, եթե լիներ որևէ արդար մարդ, որն Աստծու նկատմամբ մեծ անվեհերություն ունենար, ապա կարող էր, եթե անգամ լիներ ամենաաղքատ մեկը, դեպի երկինք բարձրացներ ձեռքերը և Աստված կանչեր և այս ամպը կհեռանար, իսկ պահեստում որքան ոսկի կա, դառնում է անօգուտ ցանկացած աղբից, պատուհասներից մեզ փրկելու համար։

Սուրբ Հովհան Ոսկեբերան

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ