20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Բժշկության աղոթք

Տե՛ր, փարատիր Քո ժողովրդի հիվանդություններն ու ցավերը և բժշկիր : Աստված մեր, շնորհիր ամենքին կատարյալ առողջություն ամենահաղթ սուրբ Խաչիդ նշանով, որով վերացրիր մարդկանց տկարությունները և դատապարտեցիր մեր թշնամուն: Դու՛ ես մեր կյանքն ու փրկությունը բարերար, բազումողորմ Աստված, որ թողություն ես տալիս մեր մեղքերին և ազատում հիվանդություններից. ամեն:

Ինչ էլ որ գա քո գլխին

Որդյա՛կ, եթե նվիրվում ես Տիրոջը ծառայելու, քո անձը փորձությունների պատրաստիր։ Ուղղի՛ր քո սիրտը, համբերի՛ր եւ շփոթության մի՛ մատնվիր աղետների ժամանակ։ Փարվի՛ր Տիրոջը եւ մի՛ հեռացիր, որպեսզի հետագայում բարձրանաս։ Ինչ էլ որ գա քո գլխին, ընդունի՛ր հոժարությամբ եւ հաճախադեպ տառապանքների ժամանակ համբերատա՛ր եղիր։ Ոսկին փորձվում է կրակի մէջ, իսկ մարդը՝ տառապանքների բովում։ Սիրաք 2:1-5

«Լույսը խավարում լուսավորում է». երիտասարդների վկայությունները /տեսանյութ/

«Լույսը խավարում լուսավորում է» ֆիլմում վկայություններ են տալիս այն երիտասարդները, որքվեր ինչ-ինչ պատճառներով հեռու են գտնվել Հայ Եկեղեցուց: Նրանք պատմում են, թե ինչպիսի խնդիրների ու հորձանուտների մեջ էին մինչև Մայր Եկեղեցի վերադառնալը: Ֆիլմը նկարահանվել է ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի հայրական օրհնությամբ, տեր և տիկին Մնացական Գասպարյանի ու Ռիտա Աջամօղլյանի բարերարությամբ: Նախաձեռնությունը ԱՀԹ Զորավոր […]

Բուն Բարեկենդանի խորհուրդը ներկայացնում է դրախտի կյանքը. Տեր Պետրոս քահանա Մալյան

«Բուն Բարեկենդանի խորհուրդը ներկայացնում է դրախտի կյանքը, Եվայի և Ադամի կյանքը դրախտում, ովքեր բոլոր բարիքներից կարող էին օգտվել բացի բարու ու չարի պտուղից: Երեկոյան ժամերգության ժամանակ վարագույրը փակվում է, և մեծ պահքի խորհրդի մեջ ենք մտնում»,- այսօր՝ փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բուն Բարեկենդանի տոնի խորհուրդը մեկնաբանեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու […]

Ինչպես կարող ենք Աստծուն հաճելի դառնալ

Ովքեր են պատրաստ արձագանքելու Տիրոջ սքանչելի հրավերին: «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա եւ խմի»: Եթե դուք պատրաստ եք ձեր կամքն Աստծուն հանձնելու (Հռոմեացիս 12.1, 2), ապա առաքելական կոչը հասկանալի եւ իմաստալից է ձեզ համար. դուք ուզում եք ձեր մարմինը, որպես կենդանի եւ սուրբ զոհ, նրան մատուցել` «գոհացնել Աստծուն, սա է ձեր հոգեւոր […]

Այդպես դուք կստանաք ձեր հոգիների փրկությունը

Օրհնյալ է Աստված՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմությամբ վերստին ծնեց մեզ, որպեսզի մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ ունենանք այն կենդանի հույսը, թե ժառանգելու ենք անեղծ, անարատ և անթառամ կյանքը, որ երկնքում պահված է ձեզ համար: Եվ Աստված իր զորությամբ պահում է ձեզ, որպեսզի ձեր հավատով հասնեք նրա պատրաստած փրկությանը, որ հայտնվելու է […]

Նրանք հավատի նահատակներ են

Ամեն տարի մեծ Պահքին նախորդող երեքշաբթի օրը (այս տարի այսօր` փետրարի 21-ին) Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Ղեւոնդեանց քահանաների տոնը: Ոգեկոչում են այն հայ հոգեւորականների հիշատակը , ովքեր 451 թ. Վարդանանց Ճակատամարտից հետո Հազկերտ թագավորի հրամանով տարվում են Պարսկաստան եւ բանտարկվում: Պատճառը հատկապես քրիստոնեական հավատն էր: «Վասն հաւատի եւ վասն հայրենեաց» մղվող Ավարայրի ճակատամարտում այս […]

Երկու օր անց նա ինքնաթիռի վթարից մահացավ … 29 տարեկան էր

«Աստվածաշունչ ունե՞ս»,- հարցրեցին մի երիտասարդի: Վերջինս գրպանից թղթադրամների մի կապոց հանեց` ասելով. «Այս է իմ հույսի հիմքը»: -Քո դրամը չի կարող քեզ փրկել, միայն Հիսուս կարող է հավիտենական փրկություն տալ և`ձրի: Իսկ եթե մերժես, մեղքերովդ մեռնելու ես և արժանանալու ես հավիտենական դատապարտության: -Ես մահից չեմ վախենում: Երկու անգամ արդեն նայել եմ մահվան աչքերի մեջ` ինքնաթիռի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի