Ժողովուրդ, մենք անտեր չենք
Ձեր անցյալը չի որոշում ձեր ապագան: Այլ ձեր կամքը՝ թե ինչ ճանապարհ դուք կընտրեք հենց այս պահից: Մեկ-մեկ մարդիկ գրում են, թե դժվար մանկություն են ունեցել, լավ կյանքով չեն մեծացել, տանջվել ու տառապել են՝ մտածելով, թե ապագան էլ պիտի այդպես լինի: Չէ, ժողովուրդ ջան: Մենք անտեր չենք: Սիրող ՀԱՅՐ ունենք երկնքում, Տեր, Մխիթարիչ, որ կյանքի ու խաղաղության մտադրություն ունի մեզ համար և հույս է տալիս մեզ ամեն ժամ (Երեմ. 29:11):
Միայն թե այս ամենը կախված է նրանից, թե մենք ինչ ճանապարհի վրա ենք, կամ ինչ ճանապարհ կընտրենք այս պահից: Մի թողեք, որ ձեր անցյալը որոշի ձեր ապագան, այլ ձեր սրտերը բացեք Տեր Հիսուսի առաջ, ճանաչեք նրան, հավատացեք ու սիրեք նրան:
Արմեն Հարեյան